ՓՄԲԶԱԿ-ը 2009 թ. 296 մլին դրամի վարկային երաշխիքներ է տրամադրել

19.02.2010 15:10
ՓՄԲԶԱԿ-ը 2009 թ. 296 մլին դրամի վարկային երաշխիքներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (ՓՄԲԶԱԿ) 2009 թ.-ին ՓՄԲ 57 սուբյեկտի 296 միլիոն դրամի վարկային երաշխիքներ է տրամադրել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ՓՄԲԶԱԿ գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը, դա ապահովեց շուրջ 506 միլիոն դրամի վարկային փաթեթ:

«Վարկային պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է 640 միլիոն դրամ», - ասաց նա՝ ավելացնելով, որ վարկերի գծով միջին տոկոսադրույքը 2009 թ.-ին կազմել է 15,9 տոկոս: Խոսելով ՓՄԲԶԱԿ-ի գործունեության այլ ուղղությունների մասին՝ Կարապետյանը նշեց, որ սկսնակ ձեռներեցների բիզնեսին աջակցելու գծով ֆինանսական աջակցություն է ստացել ՓՄԲ-ի 65 սուբյեկտ, որոնք արդեն գրանցել և սկսել են սեփական բիզնեսը:

«Երկրի բարձր լեռնային և սահմանային շրջաններում գործող չորս ընկերություններում իրականացվել է տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում», - ասաց նա:

Ազգային կենտրոնի տնօրենի խոսքերով՝ երեք ընկերություններում իրականացվել է ավելի քան 240 միլիոն դրամ ընդհանուր ծավալի ֆինանսավորման ծրագիր՝ համապատասխանաբար, 125 միլիոն դրամ, 45,5 միլիոն դրամ և 70 միլիոն դրամ:

Կարապետյանը նաև պարզաբանեց, որ կախված աջակցության ձևաչափից նաև այն բանից, թե տնտեսվարող սուբյեկտը սկսնակ է, թե արդեն շուկայում գործող է և կուտակել է համապատասխան ներուժ զգալի առաջընթացի ապահովման համար, մշակվել են կոնկրետ մեխանիզմներ, ըստ որոնց իրականացվում է աջակցությունը:

«Օրինակ, եթե մարդը սեփական բիզնեսը սկսելու գաղափար ունի, նա մասնակցում է աջակցության ծրագրին՝ որպես սկսնակ ձեռներեց, մասնագետների օգնությամբ մշակում է բիզնես-ծրագիր և ստանալով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ՝ սկսում է սեփական գործը», - ասաց նա:

ՓՄԲԶԱԿ-ն հիմնադրվել է Հայաստանում 2002 թ.-ին: 2009 թ.-ին Հայաստանում փոքր և միջին բիզնեսին պետական աջակցության ծրագրի իրագործման համար երկրի պետբյուջեից հատկացվել է 573,5 միլիան դրամ, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 135,3 միլիոն դրամ:

Ազգային կենտրոնի գործառույթներն են, մասնավորապես, ՓՄԲ-ի սուբյեկտների և պետական կառույցների միջև կապի հաստատումը, ՓՄԲ-ի սուբյեկտների արդյունավետության և մրցունակության բարձրացումը, նրանց համար ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնելը, նորարարական, հետազոտական ծրագրերի և զարգացման նախագծերի իրագործման գործին աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև ՓՄԲ-ի նոր սուբյեկտների ստեղծման գործին նպաստելը (1 դոլարը 381,58 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև