ՊրոԿրեդիտ Բանկը ներդրել է «Կոմունալ վճարումների» միասնական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՊրոԿրեդիտ Բանկը ներդրել է «Կոմունալ վճարումների» միասնական համակարգ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ այժմ ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերի հարևանությամբ ապրող և աշխատող մարդիկ կարող են այցելել մոտակա մասնաճյուղ՝ վճարելու ամենամսյա կոմունալ վճարները:

Բանկը շատ է կարևորում այս ծառայությունը, քանզի հանդես գալով որպես Բանկ–Հարևան՝ ձգտում է առավելագույնս հասանելի և հարմարավետ լինել իր հարևաններին։

Ծառայությունն անխափան գործում է ՊրոԿրեդիտ Բանկի բոլոր մասնաճյուղերում և հաճախորդները կարող են վճարել՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, ֆիքսված հեռախոսակապի, ինչպես նաև բջջային օպերատորների վարձավճարները։

Վճարումների համար որևէ միջնորդավճար նախատեսված չէ։ Վճարումներն ընդունվում են թե կանխիկ և թե փոխանցումով՝ հաճախորդի բանկային հաշվից։

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5–ին: Այն Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: ՊրոԿրեդիտ Բանկի գործունեության մեկ այլ կարևոր ուղղություներից է՝ նպաստել խնայողության մշակույթի ձևավորմանը հասարակության մեջ՝ սկսելով նույնիսկ փոքր գումարներից։

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից:

ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG) – 67.50% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 16.67% բաժնեմասով , «Զարգացման Բանկը» (KfW) – 15.83% բաժնեմասով։

2008 թվականի փետրվարից սկսած Բանկն արդեն իսկ ունի ավելի քան 9800 հաճախորդ՝ ներառյալ խնայողական ծառայություններից օգտվողները, ինչպես նաև շուրջ 32.4 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պորտֆել և ավելի քան 17.6 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք հաճախորդներից ներգրավված միջոցներ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img