ՀՀ ԿԲ վերադարձը լողացող փոխարժեքի քաղաքականությանը պահպանեց ֆինանսական և բանկային համակարգերը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ԿԲ-ի կողմից լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու շնորհիվ ֆինանսական և բանկային համակարգերը պահպանվեցին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

ՀՀ Կենտրոնական բանկը 2009 թ.-ի մարտի 3-ին վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը: ԿԲ-ի մասնագետների գնահատականների համաձայն՝ 2009 թ.-ին միջին կշռված փոխարժեքը տատանվում էր մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում:

«Երկու-երեք տարվա ընթացքում տեղի ունեցան ցավագին փոփոխություններ արտարժույթի շուկայում, ինչը, սակայն, ընդհանուր առմամբ փրկեց համակարգը», – ասել է նա շաբաթ օրը Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում:

Դավթյանը նշել է, որ մի քանի օրվա ընթացքում շուկան վերադարձավ հավասարակշիռ վիճակի, և լողացող փոխարժեքին վերադառնալուց հետո ողջ տարին անցավ առանց լուրջ ցնցումների:

«Ժամանակը ցույց տվեց, որ որոշումը ճիշտ էր, որի արդյունքում բարձրացավ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, ինչի մասին վկայում է նախորդ տարի դեպոզիտների 35 տոկոսանոց աճը», – ընդգծել է նախարարը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img