ՀՀ տնտեսության աճի տեմպերը հունվարին սպասվածից բարձր էին. Էկոնոմիկայի նախարար

22.02.2010 18:16
ՀՀ տնտեսության աճի տեմպերը հունվարին սպասվածից բարձր էին. Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսության աճի տեմպերը հունվարին սպասվածից բարձր էին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

ՀՀ ՀՆԱ ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2010թ.-ի հունվարին 2009թ.-ի հունվարի համեմատ ավելացել է 2,4 տոկոսով:

Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, հաստատել, որ ճգնաժամը Հայաստանում ավարտվել է, և երկրում տնտեսական աճ է սկսվել, Երիցյանը դրական պատասխան տվեց:

«ՀՆԱ աճի մասին բազմիցս խոսվել է, որ 2009թ.-ին ամբողջ աշխարհում և Հայաստանում, մասնավորապես, անկումը հասել է հատակին, և բոլորը սպասում էին տնտեսական աճին: Այն, ինչ արագ վատանում է, արագ էլ լավանում է: Եթե աշխարհը կայունանում է և սկսում աճել, ապա Հայաստանն ավելի արագ կսկսի աճել ու վերականգնվել»,- ընդգծեց նա:

Ըստ նախարարի, ՀՀ իշխանությունները գնում են տարբեր ուղղություններով որոշակի ներդրումների իրականացման ճանապարհով, այդ թվում, տնտեսության դիվերսիֆիկացիայի:

Այս առնչությամբ նա նշեց, որ 2009թ.-ի ընթացքում Հայաստան է ներկրվել 30 մլն դոլար գումարի սարքավորումներ, որը, 2010թ.-ին նոր արտադրությունների համար հիմք կհանդիսանա՝ հավելելով, որ «այդ ներդրումներից հնարավոր է մինչև 100 մլն դոլար եկամուտ ակնկալել տնտեսության մեջ»:

Երիցյանն ասաց նաև, որ ՓՄՁ շուրջ 60 սուբյեկտի շուրջ 14 մլրդ դրամի չափով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել:

Գերատեսչության ղեկավարն ասաց նաև, որ խոշոր ծախսերն իրականացվել են ենթակառուցվածքներում, ընդ որում 2009-2010թթ.-ին ծրագրված ներդրումները ծավալներով համադրելի են վերջին 20 տարում:

«Վերջին երկու տարվա ներդրումները չէին կարող ոչ մի կերպ ազդել ինչպես տնտեսության բազմազանեցման, այնպես էլ տնտեսական աճի ցուցանիշների վրա»,- ընդգծեց նա: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև