ԿԲ-ի ջանքերը 2010թ.-ին ուղղված կլինեն դոլարացման դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԿԲ-ի ջանքերը 2010 թ.-ին հիմնականում ուղղված կլինեն դոլարացման դեմ պայքարին, ասել է ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը:

«Մենք մշակել են ծրագիր, որը պետք է իրագործենք կառավարության հետ համատեղ, մասնավորապես՝ տնտեսության մեջ դոլարով առուվաճառքի կանխարգելման համար», – ասել է նա շաբաթ օրը Ծաղկաձորում «Կամուրջ 2010» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում:

Այս կապակցությամբ Վարդանյանն ասել է, որ հաշվի առնելով այն, որ 2009թ.-ին գերակայությունը տրվել է ֆինանսական և ոչ թե գների կայունությանը, ապա ընթացիկ տարին կդառնա գների կայունության գերակայության աստիճանական վերականգնումը:

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, 2009 թ.-ի դեկտեմբերին, 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 6,5 տոկոսանոց աճ: Պետբյուջեի համաձայն, 2009 թ.-ին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում (±1,5%).:

«Սակայն դա չի նշանակում, որ Կենտրոնական բանկը կդադարի ուշադրություն դարձնել ֆինանսական կայունության վրա», – ավելացրել է նա:

Վարդանյանի խոսքերով, այսօրվա դրությամբ բանկային համակարգում ակտիվների և պասիվների կառավարման հետ կապված բավական լուրջ խնդիր կա:

«Բնակչությունը հսկայական արժութային կուտակումներ ունի՝ պասիվների տեսքով, այսօրվա դրությամբ ավանդների շուրջ 78 տոկոսը դոլարային է, իսկ ակտիվներում պահանջարկը, հիմնականում, ձևավորված է դրամային վարկերի նկատմամբ, և բանկերը, իսկապես, բավականին բարդ իրավիճակում են ռիսկերի տեսակետից ակտիվների և պարտավորությունների ճիշտ կառավարման համատեքստում», – պարզաբանել է նա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img