ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ. վերջին ավելացել են 37,9%

24.02.2010 14:33
ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ. վերջին ավելացել են 37,9%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 17 միլիարդ դրամ՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 4,7 միլիարդ դրամով կամ 37,9 տոկոսով:

Ապահովագրական ընկերությունների հրապարակած 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ինգո Արմենիա» ընկերությունը՝ 2,1 միլիարդ դրամ ցուցանիշով: 2009 թ. սկզբի համեմատ այս ցուցանիշն ավելացել է 4,5 տոկոսով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերությանը բաժին է հասնում դրանց մեծության 12,4 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների հնգյակում են նաև «Կասկադ Ինշուրնսը» ՝ 1,9 միլիարդ դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 11,3 տոկոսը), «Ռոսգոսստրախ-Արմենիան»՝ 1,836 միլիոն դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,8 տոկոսը), «Այ Էս Ջին»՝ 1,802 միլիոն դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,6 տոկոսը), «Ռասկո» ընկերությունը՝ 1,7 միլիարդ դրամ (Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 10,3 տոկոսը):

Ապահովագրական ընկերությունների բոլոր ակտվիվների շուրջ 55,4 տոկոսը կենտրոնացված է այս հինգ առաջատար ընկերություններում:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 12 ապահովագրական ընկերություն՝ 9 մասնաճյուղերով (1 դոլարը 382,13 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև