ՀՀ ընդհանուր պետական պարտքը կաճի ՀՆԱ-ի մինչև 45-46%-ը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2010թ.-ի արդյունքներով կաճի ՀՆԱ-ի մինչև 45-46 տոկոսը՝ ներկայիս 38 տոկոսի փոխարեն, չորեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նախարարի խոսքերով, 2010թ.-ի հունվարի 1-ի տվյալներով, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 38 տոկոսը, միաժամանակ ամենամեծ մասնաբաժինը, որը կարող է մտահոգությունների առիթ դառնալ, բաժին է հասնում կառավարության արտաքին պարտքին, որը կազմում է ՀՆԱ-ի 28 տոկոսը:

«Սա համապատասխանում է միջազգային ընդունված նորմերին և մակրոտնտեսական տեսակետից զգալի սպառնալիք չի ներկայացնում, քանի որ միջազգային պրակտիկայում ռիսկային է համարվում, երբ կառավարության արտաքին պարտքը գերազանցում է 50 տոկոսը», – ասել է Դավթյանը:

Միաժամանակ նախարարը նշել է, որ ընդհանուր պետական պարտքը ռիսկային է համարվում, եթե այն գերազանցում է ՀՆԱ-ի 60 տոկոսանոց շեմը:

«Պետբյուջեում ամրագրված ցուցանիշները, բնականաբար, խոսում են այն մասին, որ Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված պետական պարտքի մակարդակը ռիսկեր չի պարունակում», – ասել է Դավթյանը:

Միաժամանակ նա նշել է, որ կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ամենօրյա մոնիթորինգ է անցկացնում, ինչի կապակցությամբ «իրավիճակն այս պահին ևս մտահոգվելու առիթ չի տալիս»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

IDBank-ը թողարկում է 2026 թ.-ի պարտատոմսերի 4-րդ և 5-րդ տրանշները՝ 2,5 մլրդ դրամ և 5 մլն դոլար ծավալով

2026 թվականի հունիսի 15-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ հետևյալ պայմաններով

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img