Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք չի սպասվում. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ճգնաժամի երկրորդ ալիք չի սպասվում, իսկ տնտեսությունն ու ողջ երկիրը 2010թ.-ին դուրս կգան ճգնաժամից և կայուն կզարգանան, կարծում է «ՊրոԿրետիդ Բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը:

«Ընդհանուր առմամբ մենք լավատեսորեն ենք տրամադրված և կարծում ենք, որ եթե Հայաստանում այս տարի փոքր աճ ապահովվի, իսկ մենք դա միանգամից զգանք մեր հաճախորդների միջոցով, ապա իրավիճակը, նախորդ տարվա համեմատ, կբարելավվի», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Հերցֆելդը նշեց, որ ընթացիկ տարին համախմբման տարի կլինի, ինչից հետո կարող է զգալի աճ գրանցվել:

«Այս ամենի վրա տարբեր գործոններ են ազդում, այդ թվում նաև՝ օտարերկրյա ներդրումների վերադարձը, արտասահմանից իրականացվող մասնավոր փոխանցումները, ինչպես նաև այն, թե որքանով տնտեսությունը կկարողանա զարգանալ ներսից և գտնել ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ նոր ուժեր», – ասաց նա:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ-ի ծավալը 2010թ.-ին ծրագրված է 1,2 տոկոսի մակարդակում: ՎԶԵԲ-ն ու ԱՄՀ-ն կանխատեսում են հայկական տնտեսության աճ՝ 2 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img