Առևտրային բանկերն ավելի ակտիվ պետք է լինեն

25.02.2010 15:06
Առևտրային բանկերն ավելի ակտիվ պետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում առևտրային բանկերն ավելի ակտիվ պետք է լինեն, կարծում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը։

«Ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի գործունեությունը չի կարող բավարար համարվել, քանի դեռ այն չի ծառայում իրական հատվածի շահերին»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Մանասերյանը։

Ըստ նրա, երբ պետությունն իր վրա է վերցնում միջազգային կառույցներից ֆինանսական միջոցների ներգրավման պատասխանատվությունը, առևտրային բանկերը որոշ իմաստով պետք է պետության գործակալները դառնան։

«Պետությունը չի կարող իրեն վերապահել տոկոսադրույքների սահմանման իրավունքը, որոնցով բանկերը միջոցներ կբաշխեն»,- ընդգծեց փորձագետը։

Նա ավելացրեց, որ նման քայլը մեծ ներդրում կլինի երկրի տնտեսության առողջացման գործում։

Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ավանդները ռեզիդենտ տնտեսությունում 2009 թվականի դեկտեմբերի վերջին կազմել են 698,9 մլրդ դրամ՝ նոյեմբերի ցուցանիշի համեմատ աճելով 3,8 տոկոսով կամ 25,8 մլրդ դրամով։ 2009 տարեսկզբի համեմատ առևտրային բանկերի վարկային ավանդներն աճել են 13,1 տոկոսով կամ 88,1 մլրդ դրամով։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով, Հայաստանում գործել է 22 առևտրային բանկ 382 մասնաճյուղով։

2009 թվականին տնտեսական անկումը կազմել է 14,4 տոկոս։ Պետբյուջեի համեմատ, ՀՆԱ աճը Հայաստանում 2010 թվականին նախատեսված է 1,2% մակարդակով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև