Ամերիաբանկի ժամկետային պարտավորությունները 2009թ. աճել են 258,7%

25.02.2010 17:41
Ամերիաբանկի ժամկետային պարտավորությունները  2009թ. աճել են 258,7%

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ժամկետային պարտավորությունները 2009թ. արդյունքներով կազմել են 54.3 մլդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ամերիաբանկը միջոցներ է ներգրավում նաև միջազգային ֆինանսական կառույցներից, և այս տենդենցը շարունակվելու է նաև 2010թ., Բանկի ֆինանսական աղբյուրների կառուցվածքը հավասարակշռված և համակարգված է։

Մասնավորապես, 17%-ը կազմում են ՀՀ կառավարության նկատմամբ ունեցած պարտավորությունները, 56%-ը` իրավաբանական անձանց ժամկետային ավանդները, իսկ ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդները կազմում են 27%:

Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է և ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդները կազմում են Բանկի ընդհանուր ժամկետային ավանդների ընդամենը 32.3%-ը, սակայն 2009թ.-ին ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 7,6 անգամ, և աճի այս ցուցանիշով Ամերիաբանկը զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

2009թ. 7,7 անգամ աճել են ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդները, 7,4 անգամ` ոչ ռեզիդենտ հաճախորդներից ներգրաված ժամկետային ավանդները: Այս փաստն արդյունք է ոչ միայն Ամերիաբանկում ֆիզիկական անձանց ավանդների 100%-ով ապահովագրման, այլև Բանկի կողմից ֆիզիկական անձանց առաջարկվող բանկային ծառայությունների ընդարձակ տեսականու, ճկուն սակագնային համակարգի, ինչպես նաև բանկի ֆինանսական ցուցանիշների աճի կայուն տեմպերի արդյունքում Բանկի նկատմամբ օրեցօր աճող հասարակության վստահության:

Արդյունքում`2009թ.-ին Բանկի ֆիզիկական անձանց բանկային հաշիվների քանակն աճել է 82%-ով, իսկ հաշիվների մնացորդները կրկնապատկվել են: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև