ՀՀ ԿԲ-ն վերավարկանշել է մի շարք ձեռնարկությունների

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը վերավարկանշել է մի շարք ձեռնարկությունների։

Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի վարկանիշը մնացել է անփոփոխ՝ «Բ+» (նախորդ վարկանիշը շնորհվել է 04.03.09), «Թամարա» ՍՊԸ-ին շնորհվել է «Գ-» վարկանիշ (նախորդ «Գ» վարկանիշը շնորհվել է 28.04.09), «Ֆեռո» ՍՊԸ-ին շնորհվել է «Դ+» վարկանիշ (նախորդ վարկանիշը «Գ», 09.06.09), «Կարկոմավտո» ՍՊԸ-ին
շնորհվել է «Գ+» վարկանիշ (նախորդ վարկանիշը եղել է «Բ-» 30.04.2009), իսկ «Մուրան» ՍՊԸ-ին շնորհվել է «Գ» վարկանիշ (նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 30.04.2009թ.):

Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։

Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հրապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img