ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում

26.02.2010 19:12
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում բաժնետիրական ընկերությունների համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

«Կորպորատիվ կառավարման օրենսգիրքը միայն փաստաթուղթ չէ: Դրա հետ մեկտեղ մենք մշակում ենք նաև դրա իրականացման մեխանիզմերը»,- ասաց Երիցյանը:
Երիցյանը հայտնեց, որ «Կորպորատիվ կառավարման օրենսգիրքն» արդեն պատրաստ է, և դրա սկզբունքները պարտադիր կլինեն պետական ընկերությունների, բանկերի, ֆոնդային բորսայում ներկայացված կազմակերպությունների համար:

«Մյուսներ կամ պետք է համապատասխանեն չափանիշներին, կամ բացատրեն, թե ինչու իրենց մոտ չի կարող ներդրվել կորպորատիվ կառավարումը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ «այս կետը պահանջում է որոշ քննարկումներ»:

Ըստ Երիցյանի՝ Օրենսգիրքը ընկերություններին պատժելու միջոց չէ, այն թույլ է տալիս բիզնեսին հասկանալ իր հնարավորությունները, երկխոսության մեջ մտնել կառավարության հետ բիզնեսի թափանցիկության ավելացման, արդյունավետության բարձրացման համար, ինչը, վերջին հաշվով, կհանգեցնի նոր ներդրումների:

Կորպորատիվ կառավարման օրենսգիրքը նպատակը փոքր ու միջին բաժնետերերի շահերի պաշտպանությունն է, ընկերությունների արդյունավետության մակարդակի ու գործունեության թափանցիկության բարձրացումը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև