ՀՀ բանկերի ակտիվները դեկտեմբերի 31-ի դրությամբ աճել են 29,9%՝ հասնելով 1346,1 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 1346,1 մլրդ դրամ՝ տարվա ընթացքում աճելով 309,5 մլրդ դրամով կամ 29,9 տոկոսով, իսկ երրորդ եռամյակի համեմատ՝ 79,7 մլրդ դրամով կամ 6,3 տոկոսով։

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության 2009 թվականի չորրորդ կիսամյակի ցուցանիշների վերլուծության տվյալների` ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի հնգյակի առաջատարն է դարձել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը հասել է 162,8 մլրդ դրամի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 31,6 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում տվյալ բանկի մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 12,1 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի առաջատարների թվում են HSBC Բանկ Հայաստանը՝ 135,8 մլրդ դրամ (բանկային համակարգի ակտիվների 10,1 տոկոսը), ՎՏԲ Հայաստան Բանկը՝ 120,8 մլրդ դրամով, Արդշինինվեստբանկը՝ 119,5 մլրդ դրամ, Յունիբանկը՝ 108,6 մլրդ դրամով։

Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 48,1 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի։

2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով` Հայաստանում գործում է 22 բանկ 382 մասնաճյուղերով ($1 – 384,54 դրամ): –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img