Բանկային համակարգի պարտավորություններն աճել են 32,9%

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 1059,3 մլրդ դրամ են կազմել՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 262,5 մլրդ դրամով կամ 32,9 տոկոսով, իսկ երրորդ եռամսյակի համեմատ՝ 59,7 մլրդ դրամով կամ 5,97%-ով:

Ընդհանուր պարտավորությունների մեծության առնչությամբ «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծության համաձայն՝ առաջատար է դարձել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 127,3 մլրդ դրամ ցուցանիշով՝ մեկ տարում ավելանալով 30,7%-ով: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում տվյալ բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 12,02%-ը:

Ընդհանուր պարտավորությունների ծավալով երկրորդ տեղը զբաղեցնում է HSBC-Հայաստան Բանկը 118,7 մլրդ դրամով (բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների 11,2%), այնուհետև Յունիբանկն է՝ 97 մլրդ դրամ (9,16%), ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 95,5 մլրդ դրամ (9,01%) և Արդշինինվեստբանկը՝ 92,1 մլրդ դրամ (8,7%):

Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ավելի քան կեսը՝ շուրջ 50,1%, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 բանկ 382 մասնաճյուղերով: ($1 – 385,64 դրամ). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img