ՀՀ արտաքին պետպարտքը 2009 թ. կազմել է 2966,7 մլն դոլար՝ ավելանալով 88,1%

04.03.2010 11:46
ՀՀ արտաքին պետպարտքը 2009 թ. կազմել է 2966,7 մլն դոլար՝ ավելանալով 88,1%

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2966,7 մլն դոլար (1121,1 միլիարդ դրամ):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ազգային Վիճակագրական ծառայությունից, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտաքին պետական պարտքն աճել է մոտ 88,1% -ով կամ 1389,6 մլն դոլարով:

Պարտքի ընդհանուր գումարի 83 տոկոսը կամ 2462, 3 մլն դոլարը Հայաստանի կառավարության պարտքն է, որը 2008 թ.-ի վերջի համեմատ ավելացել է 76,3 տոկոսով կամ 1065,7 մլն դոլարով: Հայաստանի Կենտրոնական բանկի պարտքն ընդհանուր առմամբ 16,9 տոկոս է կազմել կամ 500,8 միլիոն դոլար՝ հաշետու ժամանակահատվածում ավելանալով 184,5 տոկոսով կամ 324,7 մլն դոլարով:

Միաժամանակ պետական պարտքի կառուցվածքում 0,1 տոկոսը կամ 3,6 միլիան դոլարը կազմել են հատուկ ծրագրերով ստացված միջոցները:

Հայաստանի արտաքին պետական պարտքի ընդհանուր կառուցվածքում 67,9 տոկոսը (2013,9 միլիան դոլար) կազմում է Հայաստանի պարտքը միջազգային ֆինանսական կազմակերպություններին, որը մեկ տարվա ընթացքում (2008 թ.-ի վերջի համեմատ) ավելացել է 63,1 տոկոսով:

Միաժամանակ Հայաստանի պարտքը Համաշխարհային բանկին 2009 թ.-ի դեկտեմբերի 30 դրությամբ կազմել է 1213,9 միլիոն դոլար կամ միջազգային ֆինանսական կազմակերպություններին հանրապետության պարտքի ընդհանուր գումարի 40,9 տոկոսը՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 19,1 տոկոսով:

Միաժամանակ Հայաստանի պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին կազմել է 586,7 միլիոն դոլար կամ 19,8 տոկոս՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 335,4 տոկոսով: Հայաստանի պարտքը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին կազմել է 60,4 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրված 57,8 միլիոն դոլարի համեմատ, իսկ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հիմնադրամին Հայաստանը պարտք է շուրջ 25 միլիոն դոլար՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 15 միլիոն դոլարի դիմաց:

Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը Զարգացման ասիական բանկին հաշվետու ժամանակահատվածու, ավելացել է 15,7 անգամ՝ հասնելով 126,5 միլիոն դոլարի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ արտաքին պարտքի 952,8 միլիոն դոլարը (կամ 32,1 տոկոսը) երկկողմանի վարկերն են: Մասնավորապես, 142,7 միլիոն դոլարը Գերմանիային ունեցած պարտքն է, որն ավելացել է 13,9 տոկոսով: ԱՄՆ-ին ունեցած պարտքը կրճատվել է 6,9 տոկոսով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 34,7 միլիոն դոլար, Հայաստանի պարտքը Ֆրանսիային կրճատվել է՝ 4,97 միլիոն դոլարից հասնելով 4,83 միլիոն դոլարի, Ճապոնիային ունեցած պարտքը ավելացել է՝ 174,9 միլիոն դոլարից դառնալով 270,6 միլիոն դոլար:

2009 թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պարտքը Ռուսաստանի Դաշնությանը կազմել է 500 միլիոն դոլար կամ երկկողմանի վարկերի 16,8 տոկոսը: (1 դոլարը 385,68 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև