Թղթային եղանակով վճարումների ծավալը 2009 թ. IV եռամսյակում կրճատվել է 34%

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում Կենտրոնական բանկի համակարգի միջոցով թղթային եղանակով իրականացված վճարումների ծավալը կրճատվել է 34 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ, իսկ վճարումների քանակն ավելացել է 20 տոկոսով:

«Հայաստանի Կենտրոնական բանկի 2009 թ.-ի չորրորդ եռամսյակի բանբերի» համաձայն՝ այդ գործողություններին բաժին է հասել նրանց ընդհանուր ծավալի 34,41 տոկոսը և Կենտրոնական բանկի համակարգի միջոցով իրականացված վճարումների ընդհանուր թվի 5,03 տոկոսը:

ԿԲ տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի չորրորդ եռամսյակում թղթային եղանակով իրականացված վճարումների միջին օրական քանակը կազմել է 655 փոխանցում՝ 14 մլրդ դրամ ծավալով, ինչը 7 միլիարդ դրամով պակաս է 2009 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշից: Միաժամանակ մեկ թղթային փոխանցման միջին
ծավալը նվազել է մոտ 18 մլն դրամով և կազմել է 22 մլն դրամ:

Ինչպես նշվում է ԿԲ-ի բանբերում, թղթային եղանակով իրականացված վճարումների աճը հիմնականում պայմանավորված է ռեպո գործառնություններով:

2009թ. չորրորդ եռամսյակի ընթացքում առևտրային բանկերի միջև թղթային եղանակով իրականացվել է 9 մլրդ դրամ ծավալով 6 փոխանցում: (1 դոլարը 385,68 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img