Արարատբանկը սկսել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի վարկավորումը

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը, շարունակելով տրամադրվող վարկերի մատչելիության բարձրացման քաղաքականությունը, սկսում է իրականացնել հիփոթեքային վարկերի տրամադրումը «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում, տեղեկացնում է բանկի կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ նշված ծրագրին մասնակցությունը բանկի համար սոցիալական ուղղվածություն ունեցող և բանկի կողմից իրականացվող ծրագրերի կարևորագույն մաս է և բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության անբաժանելի տարր:
Հայաստանի կառավարությունը հունվարի 29-ին հաստատել է 3 մլրդ դրամ արժողությամբ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրը։ Ծրագրի պահանջների համաձայն՝ երիտասարդ է համարվում այն ընտանիքը, որի ամուսինների տարիքի գումարը չի գերազանցում 60 տարին և որում ամուսիններից մեկը 35 տարեկանից բարձր չէ։ Միաժամանակ ծրագրով նախատեսված վարկի առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։ Վարկերը կտրվեն ընտանիքներին 10,5 տոկոս տոկոսադրույքով, որոնցից 2 տոկոսը կսուբսիդավորվի Հայաստանի կառավարության կողմից։ Շահառուների թիվը կկազմի 300-500 ընտանիք։
Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,3 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 33,5 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 7,8 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 16,2 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,7 միլիարդ դրամ, իսկ 2009 թ.-ի մաքուր եկամուտը կազմել է 579,9 միլիոն դրամ:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն 2009թ. հունվարի 30-ից դարձել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա»-ի անդամ: Այսօրվա դրությամբ բանկն ունի 27 մասնաճյուղ: –0—

Ն.Ա.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img