ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին, ասաց Կենտրոնական Բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

«Երեք տարի հետո մենք Դիլիջանում կավարտենք ԿԲ ուսումնաֆինանսական կենտրոնի շինարարությունը, որը ապագայում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն կդառնա մեր կողմից հայտարարված ռազմավարության համաձայն»,- ուրբաթ Դիլիջանում «Ամերիաբանկ» ՓԲԸ մասնաճյուղի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Ջավադյանը:

ԿԲ ղեկավարը նշեց, որ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով մի շարք ծրագրեր դանդաղել են:

«Բայց մենք հավատարիմ ենք մեր բոլոր հայտարարություններին: ՀՀ ԿԲ-ն մասամբ կտեղափոխվի Դիլիջան, և դա կնպաստի, որպեսզի բանկերի մեծամասնությունը ևս ներկայացված լինեն այստեղ»,- ասաց նա:

2008 թ.-ի մայիսի 24-ին Դիլիջանում ֆինանսաբանկային համաժողովի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԲ ղեկավարությունը և ՀՀ ֆինանսաբանկային համակարգի խոշորագույն խաղացողները, քննարկվել է տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու գաղափարը, այդ նպատակին հասնելու հնարավոր ուղղությունները, ինչպես նաև Հայաստանի համեմատական առավելություններն այդ ճանապարհին: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img