ՀՀ ԿԲ-ն տեղաբաշխել է 480 միլիոն դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի տեղաբաշխել է 420 միլիոն դրամ ծավալով պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36093130 սերիայի հնգամյա պարտատոմսեր:

Ըստ մամուլի հաղորդագրության, ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 730 միլիոն դրամ, որոնցից 70 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Ընդհանուր առմամբ աճուրդին մասնակցել է 6 գործակալ:

Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12,9785 տոկոս՝ 13,0000 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 388,09 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img