Միլիարդատերերի համաշխարհային ակումբում հազար մարդ է գրանցված. Forbes

11.03.2010 16:42
Միլիարդատերերի համաշխարհային ակումբում հազար մարդ է գրանցված. Forbes

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Forbes ամսագրի տվյալներով, չնայած ռեցեսիային՝ նախորդ տարի միլիարդատերերի համաշխարհային ակումբի շարքերը համալրվել է և հասել 1,011 հազարի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Սթիվ Ֆորբսը:

«Սա տնտեսական ռեցեսիայի ավարտի վկայությունն է»,- հայտարարել է նա:
Յուրաքանչյուր միլիարդատերերին բաժին է ընկնում միջինը 3,5 միլիարդ դոլար, ինչը 500 միլիոնով շատ է նախորդ տարվա ցուցանիշից:

ԱՄՆ-ն պահպանել է «միլիարդատերերի հայրենիքի» կարգավիճակը. այստեղ են ապրում տասը նիշ և ավել դոլար կարողություն ունեցողները, ովքեր 1,3 տրիլիոն ունեն:

Եվրոպայում, այդ թվում և Ռուսաստանում, Forbes-ի ցուցակի 248 ներկայացուցիչ է ապրում՝ 1 տրիլիոն ընդհանուր կապիտալով: Եվրոպային է հետևում ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 234 միլիարդատեր՝ 729 միլիարդ դոլար կարողությամբ:

Ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակն անցած տարվա ընթացքում իր կարողությունը մեծացրել է 342 միլիարդ դոլարով՝ 2009թ.-ի 254 միլիարդի դիմաց:

Այս ամենահայտնի տարեկան վարկանիշը հրապարակվել է չորեքշաբթի երեկոյան:

Forbes-ի ցուցակի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը մեկ տարում 2,4 տրիլիոն դոլարից հասել է 3,6 տրիլիոն դոլարի:--0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև