2010 թ. ՀՀ-ում 12-ամսյա 9,4% գնաճի ցուցանիշն ամենաբարձրը կլինի. ԿԲ

11.03.2010 16:44
2010 թ. ՀՀ-ում 12-ամսյա 9,4% գնաճի ցուցանիշն ամենաբարձրը կլինի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. 2010 թվականին Հայաստանում 12-ամսյա 9,4% գնաճի ցուցանիշն ամենաբարձրը կլինի, ասաց Հայաստանի Կոնտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։

Ագզային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010 թվականի փետրվարին, հունվարի դիմաց, Հայաստանում արձանագրվել է 0,3 % գնաճ, ինչի արդյունքում գնաճի 12-ամսյա ցուցանիշը կազմել է 9,4%՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ աճելով 2,4%։

«Կարծիքներ են հնչում այն մասին, որ եթե ներկայումս գնաճը 9,4 տոկոս մակարդակի վրա է, ապա սա այս ցուցանիշի միայն ամենացածր շեմն է, և տարվա ընթացքում գնաճը բավականին բարձր կլինի։ Մեկնաբանություններ են հնչում նաև երկնիշ գնաճի մասին։ Մենք վստահ հայտարարում ենք, որ այժմ գնաճի բարձրակետն է»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Ստեփանյանը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ նախորդ տարվա մարտ-ապրիլին տեղի է ունեցել երկու նշանակալի իրադարձություն՝ ազգային արժույթի գրեթե 20% արժեզրկում, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճ, ինչի արդյունքում նախորդ տարվա մարտին արձանագրվել է 14% գնաճ, իսկ ապրիլին՝ 3,2 տոկոսի մակարդակում։

«Բնականաբար, ընթացիկ տարվա մարտին գնաճը զգալիորեն ցածր կլինի 1,4 տոկոս ցուցանիշից, իսկ ապրիլին, նույնիսկ ապրիլի 1-ից գազի սակագնի աճի պայմաններում գնաճը զգալիորեն ցածր կլինի նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա։
Պարզաբանելով սակագների ազդեցությունը գնաճի վրա՝ վարչության պետն ասաց, որ բախորդ տարի Կենտրոնական բանկը գնահատել է, որ ուղիղ և անուղղակի ազդեցության արդյունքում գազի սակագների աճը նպաստում է գնաճին 1,8 տ.կետով։

«Սակայն գազի սակագների աճի ազդեցությունը նպաստել է գնաճին ոչ թե սպասված 1,8 տ.կ., այլ 1,2 տ.կ.-ով»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ դրան նպաստեցին նաև ճգնաժամը, պահանջարկի կրճատումն ու այլ գործոններ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև