Ֆինանսական համագործակցության համաձայնագիր կստորագրվի ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը մարտի 16-ին Երևանում կստորագրեն Համաձայնագիր՝ ԳԴՀ և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից, Գերմանիան պարտավորվում է Հայաստանին 2009 -2010թթ. կտրվածքով երկկողմ ֆինանսական համագործակցության շրջանակում հատկացնել մինչև 105,5 մլն եվրո։

Բացի այդ հատկացվում են նաև միջոցներ՝ «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրագործման համար մինչև 12 մլն եվրոյի չափով։

«Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած ակտիվ միջկառավարական բանակցությունները, որոնք, ինչպես և Համաձայնագիրն ինքնին, արտահայտությունն են զարգացման քաղաքականության շրջանակում երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և վստահելի համագործակցության»,- ասվում է հաղորդագրությունում։

Համաձայնեցված և շարունակվելիք նախագծերի շրջանակը շրջակա միջավայրի և կայուն տնտեսական զարգացման խնդիրներից ձգվում է մինչև վերականգնվող էներգակիրների և համայնքային ենթակառուցվածքների աջակցություն։

«Գերմանիայի շարունակվող ջանքերն ուղղված են Հայաստանում մարդկանց կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու անցումային դժվարությունների հաղթահարմանը»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

1995թ. ֆինանսական համագործակցության մեկնարկից մինչ օրս Գերմանիան Հայաստանին է հատկացրել մոտ 220 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img