ՀՀ առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է պարտադիր բուժապահովագրություն ներդնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունն ուսումնասիրում է պարտադիր բուժապահովագրություն ներդնելու հնարավորությունը, երեքշաբթի կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նրա խոսքով, առանց ապահովագրական համակարգի հաստատման, ընդլայնման ու տարածման, Հայաստանում պարտադիր բուժապահովագրությունն անիմաստ է:

«Մենք դեռ քննարկում ենք Հայաստանում պարտադիր բուժապահովագրություն ներդնելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ԿԲ փորձագետների հետ բոլոր անհրաժեշտ հաշվարկներն է անում պարտադիր բուժապահովագրության ներդրման հիմքեր ձևավորելու համար»,- ասաց Քուշկյանը:

Միաժամանակ, նախարարի խոսքով, նախարարությունը տվյալ պահին ակտիվ աշխատում է ՀՀ ԱԺ-ի հետ՝ ընդլայնելու համար այն կազմակերպությունների հնարավորությունները, որոնք արդեն զբաղվում են բուժապահովագրությամբ:

Նա նշեց, որ առաջարկվում է ընդլայնել ընկերությունների հնարավորությունները, որպեսզի համակարգին ներգրավվի որքան հնարավոր է շատ մասնավոր անձ ու կազմակերպություն, ինչը թույլ կտա ազատել պետբյուջեից հատկացված միջոցների մի մասը և դրանք ուղղել բնակչության անապահով խավի սոցիալական կարիքներին:

«Վստահ եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք իրական քայլեր կատարել այս ուղղությամբ»,- ասաց Քուշկյանը:

Հայաստանում 2009 թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ գործում է 12 ապահովագրական ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականցվում է ՀՀ ԿԲ կողմից, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից

Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ պահպանելով կայուն հեռանկարը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 8–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական կառույցների որոշումների, արժութային դինամիկայի, կապիտալի շուկայի վերաբերյալ տվյալների և պարտքային օրակարգի ազդեցության ներքո

ՀՀ ԿԲ–ն պարզաբանել է, թե որ դեպքերում է միջամտում արժութային  շուկայում տիրող իրավիճակին

Կարգավորողը կարող է շուկա դուրս գալ պահանջարկի և առաջարկի միջև զգալի անհավասարակշռության դեպքում

Հայաստանում բազային գնաճն աճել է մինչև 5% և շարունակում է վերընթաց միտումը. ՀԲ

Հայաստանում բազային գնաճը մայիսին աճել է մինչև 5% (տ/տ)՝ գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» ակնարկում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img