ՀԲ-ն արժույթի փոխարժեքի միջանցք չի կանխատեսում, դա թելադրում է շուկան. Վարուդակիս

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի փոխարժեքը պետք է որոշվի շուկայի կողմից, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ նա ասաց, որ Համաշխարհային բանկը կանխատեսումներ չի կատարում արժույթի փոխարժեքի վերաբերյալ։

«Կարևոր է, որպեսզի փոխարժեքը սահմանվի շուկայում, և 8 ամիս առաջ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի շուկայական պահանջարկը»,- ասաց նա։

Վարուդակիսը նշեց, որ ՀԲ-ն ամբողջովին կողմ է Հայաստանի Կենտրոնական բանկի արժույթի ճկուն փոխարժեքի քաղաքականությանը։

«Սա շատ կարևոր է, քանի որ Հայաստանի մրցունակությունը պետք է բարձրացվի ինչպես արտահանման շուկաներում, այնպես էլ ներկրման համատեքստում»,- ասաց նա։

Սակայն, երևանյան գրասենյակի ղեկավարի խոսքերով, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի ընթացիկ օպերացիաների հաշվի պակասորդը շարունակում է բավականին բարձր մնալ։

«Կարևոր է, որպեսզի այդ հաշիվներն աջակցություն ստանան, այդ թվում՝ ճկուն փոխարժեքի հաշվին»,- պարզաբանեց նա։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ինքը ճիշտ է համարում Կենտրոնական բանկի կողմից ինտերվենցիաների իրականացումը շուկայում, Վարուդակիսը կրկնեց, որ այն, թե ինչպիսին պետք է լինի փոխարժեքը, պետք է թելադրի շուկան։

«Անխոս, դա չի նշանակում, որ փոխարժեքի տատանումներն ուժեղ պետք է լինեն, քանի որ գործարարների համար անհնար կդառնա որևէ ծրագրի մշակումը»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Վարուդակիսը նշեց, որ այն, ինչ անում է Կենտրոնական բանկը, այն է՝ միջամտում է ուժեղ տատանումները մեղմելու համար, հավանաբար, ճիշտ է։

«Սակայն այդ ինտերվենցիաները պետք է սահմանափակ լինեն և չիրանակացվեն միայն մեկ ուղղությամբ»,- ասաց երևանյան գրասենյակի ղեկավարը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img