ՎԶԵԲ-ի նախագահը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Հարավային Կովկաս եռօրյա այցի շրջանակներում մարտի 18-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Թոմաս Միրոուն (Thomas Mirow) ժամանել է Հայաստան:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, սա 2008թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի նախագահի պաշտոնին Միրոուի նշանակումից հետո նրա առաջին պաշտոնական այցն է Հայաստան:

Միրոուն կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՎԶԵԲ-ի հետ հարցերով պատասխանատու Ներսես Երիցյանի, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի և ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

ՎԶԵԲ-ի նախագահը կհանդիպի նաև տեղական գործընկեր բանկերի ղեկավարների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:

«Այցի շրջանակներում Միրոուն կկարևորի ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը շարունակել Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, խթանել երկրում բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանի հետագա աճն ու զարգացումը», – ասվում է տեղեկատվության մեջ:

Հայաստանում համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ՎԶԵԲ-ը ընդլայնել է իր աջակցությունը: 2009 թ.-ին բանկը երկրին տրամադրել է 85,2 միլիոն եվրո, դա ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանում ՎԶԵԲ-ի պորտֆելի հիմնական մասն ուղղված է մասնավոր հատված:

ՎԶԵԲ-ը խոշորագույն ներդրողներից է, որն ավելի քան 77 ծրագրերի շրջանակներում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներ է ներդրել ավելի քան 393 միլիոն եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img