ՀՀ ԿԲ-ի վճարային համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 2009թ.-ին ավելացել է 28%-ով

18.03.2010 14:26
ՀՀ ԿԲ-ի վճարային համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 2009թ.-ին ավելացել է 28%-ով

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի վճարային համակարգերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը 2009թ.-ին ավելացել է 28 տոկոսով կամ, 2008թ.-ի համեմատ, 2572 միլիարդ դրամով՝ կազմելով 11658 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալությանը ՀՀ ԿԲ-ի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի վճարային
համակարգերով իրականացված վճարումների քանակը կազմել է 2737927՝ ավելանալով 24 տոկոսով կամ 537656-ով:

Միաժամանակ ԿԲ-ի տվյալների համաձայն, ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով իրականացված դրամական փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործառնություններ իրականացնելու հետ կապված փոխանցումների) կազմել է մոտ 45 մլրդ դրամ, իսկ քանակը՝10697: Դրամական փոխանցումների միջին օրական ծավալը 2009թ. համեմատ ավելացել է 10
մլրդ դրամով:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ-ի տեղեկատվության մեջ, բորսայական գործառնությունների իրականացման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի վճարային համակարգերով փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է 125 մլրդ դրամ (ավելացել է 2.7 անգամ):

2009թ.-ին ընդհանուր առմամբ վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը 2009 թ. ընթացքում ՀՀ տարածքում բանկային համակարգով անկանխիկ վճարումների ծավալը կազմել 14655 միլիարդ դրամը, անկանխիկ գործարքների քանակը՝ 6679525: (1 դոլարը – 400,10 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև