Հայաստանում դոլարի փոխարժեքը տարվա կեսին կհասնի 450 դրամի

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Դրամի արժեզրկումը կշարունակվի, և 2010 թ.-ի կեսին դոլարի փոխարժեքը կհասնի 450 դրամի սահմանագծին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկումը պայմանավորված է խոշոր գործարարների կողմից հանրապետությունից մեծ ծավալի կապիտալի դուրսբերմամբ», – պարզաբանեց նա:

Մարտի 1-18-ը հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվել է 19,82 կետով՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 384,54 դրամից հասնելով 404,36 դրամի:

Նախկին վարչապետի կարծիքով՝ կարճաժամկետ հեռանկարում դրամի արժեզրկումը կհանգեցնի գնաճի:

«Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս կառավարությունը կփորձի ներգրավել օտարերկրյա ռեսուրսներ և կայունացնել փոխարժեքը: Սակայն հետագայում դա կծանրացնի արտաքին պարտքի բեռը», – ասաց Բագրատյանը:

Նա ավելացրեց, որ մեծ արտաքին պարտքի կուտակումը հղի է տնտեսության համար լուրջ սպառնալիքներով:

«Հսկայական արտաքին պարտքը կարող է երկիրը 2013 թ.-ին կանգնեցնել տնտեսական աղետի առջև», – կարծում է նախկին վարչապետը:

Հայաստանի արտաքին պետական պարտքը 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ին կազմել է 2966,7 միլիոն դոլար (1121,1 միլիարդ դրամ)՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 88 տոկոսով կամ 1389,6 միլիոն դոլարով:

Բագրատյանի գնահատականների համաձայն՝ եթե հետագայում ևս շարունակվի պարտքի կուտակումը, ապա մոտակա տարիներին գնաճը Հայաստանում կարող է արտահայտվել երկնիշ թվով:

2010 թ.-ի փետրվարին, հունվարի համեմատ, Հայաստանում գրանցվել է 0,3 տոկոսանոց գնաճ: Միաժամանակ 2010 թ.-ի փետրվարին, 2009 թ.-ի փետրվարի համեմատ, սպառողական գների ցուցանիշը կազմել է 109,4 տոկոս: (1 դոլարը 404,36 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img