ՀՀ ԿԲ-ն սահմանելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ին ապրիլի 14-ից սահմանելու է յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, որը գործելու է 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ, միաժամանակ օգոստոսի 1-ից 7% սահմանաչափը սահմանվելու է բոլոր բաց դիրքերի համար,  ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանվելու է 11.5%:

Բացի այդ, մամուլի հաղորդագրության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում խստացվում են բանկերի արտարժույթային ակտիվների նկատմամբ պահանջները, մասնավորապես՝ վարկերի ռիսկի մասնաբաժինը կբարձրացվի 50 տոկոսից մինչև 150 տոկոս:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ ԿԲ-ի ֆինանսական համակարգի և ֆինանսական կայունության քաղաքականության վարչության պետ Վահե Վարդանյանը, նոմատիվների խստացման մասին որոշումը ընդունվել է՝ հաշվի առնելով արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներն ու բանկային ակտիվների որակի վրա նախորդ տարվա 20 տոկոսանոց արժեզրկման ազդեցությունը:

Նրա խոսքերով, արտարժույթով արտահայտված բոլոր ակտիվները, հիմնականում վարկերը, պետք է ավելացնեն իրենց մեջ պարունակվող ռիսկերի մասնաբաժինը մոտավորապես 50 տոկոսից մինչև 150 տոկոս:

Այժմ բանկը պետք է ռեզերվացնի կապիտալը այդ ռիսկերը ծածկելու համար՝ հաշվարկելով 18 տոկոսով՝ նախկին 12 տոկոսի փոխարեն:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, կապիտալի համարժեքության նորմատիվների խստացմանը և արտարժույթի վերահսկմանը վերաբերող ԿԲ-ի նման որոշումն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից համատեղ մշակված ապադոլարացման միջոցառումների ծրագրի շրջանակներում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img