ՎԶԵԲ-ն Ամերիաբանկին 10 մլն դոլարի նոր վարկային գիծ է տրամադրել ՓՄՁ վարկավորման համար

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ամերիաբանկին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ՝ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար՝ օժանդակելով Հայաստանի արդյունաբերության ոլորտի ֆինանսական միջոցների հասանելիությանը: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ընդհանուր ակտիվներով Ամերիաբանկը հայաստանյան բանկային հատվածում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ աճի տեմպով գտնվում է առաջատար եռյակում: Բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը պատկանում է «Տրոյկա Դիալոգ» ռուսաստանյան առաջատար ներդրումային  բանկային խմբի հետ կապված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությանը:

ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա Ամերիաբանկին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը և բավարարել ֆինսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը:

«ՓՄՁ-ների աճին աջակցելը Հայաստանում ՎԶԵԲ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկն է: Ամերիաբանկին տրամադրվող այս նոր վարկը տեղական ընկերություններին հնարավորություն կտա օգտվել նրանց այդքան անհրաժեշտ ֆինանսավորումից», – ասաց ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրոուն:

Իր հերթին Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց, որ Ամերիաբանկին տրամադրված նոր ֆինանսավորումը կօգնի բավարարել Հայաստանի ՓՄՁ-ների վարկավորման աճող պահանջարկը, կնպսստի երկրի տնտեսության հետագա զարգացմանը և կենսական նոր ուժ կտա։

«Մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ»,- ացելացրեց Հանեսյանը։

Հաղորդագրության համաձայն՝ այս ամսվա սկզբին ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին տրամադրեց ևս 10 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում՝ աջակցելու միջին ձեռնարկությունների զարգացմանը:

Հայաստանում իր գործունեությունը սկսելու օրից ի վեր ՎԶԵԲ-ի ներդրումները կազմել են ավելի քան 393 մլն եվրո ֆինանսական, մասնավոր, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտների 77 ծրագրում:

Նշենք, որ ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 61 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը Կենտրոնական Եվրոպայից մինչև Միջին Կենտրոնական Ասիա ընկած երկրներում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի ամենադինամիկ բանկերից և ամենակայուն ֆինանսական հաստատություններից  է: Լինելով Հայաստանի առաջին ներդրումային բանկերից մեկը` Ամերիաբանկը դեռևս 2007 թ-ից ի վեր տրամադրում է նորարար բանկային պրոդուկտների լայն տեսականի` հատուկ մշակված հաճախորդների կարիքներին համապատասխան: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img