Արամ Հովսեփյան

22.03.2010 20:51
no photo

Արամ Հովսեփյան

Արամ Հովսեփյան

«Armbanks» կայքի այցելուի հարցը.

«Հնարավո՞ր է, արդյոք, Ամերիաբանկի կողմից տրամադրվող բիզնես-վարկերի տոկոսադրույքների փոփոխություն՝ վերջերս բանկային հաշվարկային տոկոսադրույքի՝ 12-ից մինչև 13 տոկոս մեծացման կապակցությամբ։ Ինչպիսի՞ վարկային քաղաքականություն է մտադիր բանկն իրականացնել 2010 թվականին»։

Հարցին պատասխանում է Ամերիաբանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման բաժնի պետ Արամ Հովսեփյանը:

«Բիզնես վարկերի տոկոսադրույքների բարձրացում մեզ մոտ չի նախատեսվում։ Քանի որ Հայաստանի բանկային համակարգում ուժեղ մրցակցություն է գործում վարկավորման ոլորտում, իսկ Բանկը մտադիր է զգալիորեն մեծացնել իր վարկային պորտֆելը՝ հիմնական շեշտադրումը կատարելով տարեկան ՀՀ 5 մլն դրամից մինչև 5 մլրդ դրամի շրջանառություն և մինչև 250 հոգի անձնակազմ ունեցող կազմակերպությունների վարկավորման վրա։ Սակայն կցանկանայի մեկ կարևոր գործոն նշել՝ Ամերիաբանկը պարզապես բանկային արտադրանքի վաճառքով չի զբաղվում։

Մենք ուսումնասիրում ենք հաճախորդի կարիքները և, ելնելով դրանից, առաջարկում ենք ֆինանսավորման այս կամ այն տեսակը հաճախորդի համար ընդունելի պայմաններով։ Այդ պատճառով մեր բանկը գնահատում են ոչ թե տրամադրվող վարկերի տոկոսադրույքների համար, այլ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրման և գործընկերային հարաբերությունների ձևավորման համար, որտեղ վարկային ծառայությունը բազմաթիվ ծառայություններից մեկն է։

2009 թվականի արդեն երկրորդ կեսից բանկերը սկսել են մեծացնել իրենց պորտֆելները, սկսել են ակտիվորեն վարկեր տրամադրել, հատկապես փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին։ Իսկ վարկային ծրագրերը հարմարեցվել են շուկայի նոր պայմաններին։ Նոր՝ 2010 թվականին ակնկալվում է, որ այդ միտումը կշարունակվի, քանի որ փոքր և միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ կա, և վարկեր ստանալու նպատակով բանկեր դիմող փոքր և միջին ձեռնարկատերերի թիվն աճում է։

Վարկավորման պահանջարկի բավարարման համար բանկը կշարունակի իր ակտիվ վարկային քաղաքականությունը 2010 թվականին՝ վարկեր տրամադրելով ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով։

Ինչպես վերը նշվեց, հիմնական շեշտադրումը Բանկը կկատարի փոքր և միջին ընկերությունների վարկավորման վրա՝ որպես գործունեության գերակա ուղղություններից մեկի վրա, քանի որ պոտենցիալ վարկառուների ճնշող մեծամասնությունը ներկայացնում է հենց այդ սեգմենտը։

Տնտեսության ներկա վիճակն ուղղում է փոքր և միջին բիզնեսի կողմից բանկային արտադրանքի պահանջարկը։ Ձեռնարկատերերն ավելի զգույշ են դարձել խոշոր ներդրումային նախագծերի իրականացման հարցում՝ մեծ ուշադրություն դարձնելով իրենց ընկերությունների ընթացիկ լիկվիդայնության պահպանմանը։

Անշուշտ, այսօր խնդիրներ գոյություն ունեն փոքր և միջին բիզնեսի վարկավորման ժամանակ, օրինակ՝ գրավադրման համար անհրաժեշտ ունեցվածքի բացակայություն, բիզնեսի շրջանառության և բիզնեսի շահութաբերության մակարդակի նվազում, սակայն փոքր և միջին բիզնեսը լավ է տանում ճգնաժամային իրավիճակները և օպերատիվ կերպով հարմարվում շուկայի փոփոխվող իրավիճակին։

Մեր բանկի գործունեության հիմնական ուղղություններից կդառնա վարկային ռեսուրսների հասանելիության մեծացումը փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր, որոնցից 2 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով, այսինքն միայն տոկոսադրույքների մարումով։ Բացի այդ, մենք բացառիկ հնարավորություն ենք ընձեռում մեր հաճախորդներին՝ 3 տարվա յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 0,5 տոկոսով տոկոսադրույքի իջեցում այն վարկառուների համար, ովքեր ժամանակին են կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, աշխատում են շահույթով, նրանց շրջանառությունը չի իջնում այն գումարից, որն արձանագրվել է վարկի տրամադրման պահին։ Պակաս կարևոր չէ նաև վարկի չափը, որը կարող է հասնել 15 մլն ԱՄՆ դոլարի կամ համարժեք եվրոյի»։


Գագիկ Գրիգորյան

Գագիկ Գրիգորյան

«Armbanks» կայքի այցելուի հարցը.

«Հայաստանում ծրագրվում է ներդնել Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ինստիտուտը(ԱՄՕԲՊ): Դրա արդյունքում ի՞նչ լրացուցիչ ծախսեր կկրեն ավտոմեքենաների վարորդները»:

Հարցին պատասխանում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը:

«Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն իր վերեջերս տված հարցազրույցում հայտնեց, որ ապահովագրավճարը ամսական 1000 դրամից պակաս չի լինի: Ավելի հստակ տվյալներ առայժմ ոչ ոք տալ չի կարող, այս թեմայի շուրջ բանավեճերը դեռ շարունակվում են: Միանշանակ կարելի է ասել միայն այն, որ պոլիսի վերջնական գինը հիմնված լինի ակտուարային հաշվարկների վրա:

Ապահովագրավճարի՝ օրինագծով առաջարկված հաստատման ընթացակարգը, որը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր կլինի վճարել ըստ պարտադիր ապահովագրման պայմանագրի, հետևյալն է՝ նախ պետք է ստեղծվի ԱՄՕԲՊ-ին մասնակցող ապահովագրական ընկերությունների բյուրո, որի հիմնական գործառույթը ԱՄՕԲՊ ողջ ոլորտի կարգավորումն ու վերահսկումը պետք է լինի:

Բյուրոյի խորհուրդը հաշվում է բազային ապահովագրավճարի առավելագույն գները, որոնք հետո հաստատվում են ԿԲ խորհրդի կողմից: Դրանց ուժի մեջ մտնելուց հետո ապահովագրավճարը հաշվարկվում է օրենքին կից բերված համապատասխան բանաձևով: Դրույքները վերանայվելու են առնվազն տարին մեկ անգամ: Սկսած 2013 թ.-ից՝ նախատեսվում է «Բոնուս-Մալուս» համակարգի ուժի մեջ մտնելը, որը մեքենավարման պատմության հիման վրա ենթադրում է իջեցնող կամ բարձրացնող գործակցի կիրառումը: Այսինքն՝ գործելու է անվթար մեքենավարման պատմություն ունեցող օրինապահ վարորդների խրախուսման համակարգ, որոնց մեքենաների ապահովագրումը ավելի էժան կլինի:

Օրինագծում գրված են միայն առավելագույն ապահովագրական գումարները: Նախագծում մեկ պատահարի համար ամրագրվել է նվազագույնը 4 մլն. դրամ ապահովագրական գումար` անձնական վնասի դեպքում, և 2 մլն. դրամ` գույքային վնասի դեպքում, սակայն յուրաքանչյուր ապահովագրական դեպքի համար 9 մլն դրամից ոչ ավելի: Փոխհատուցման չափի հարցը նույնպես դեռևս քննարկման առարկա է»:


Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյան

«Armbanks» կայքի այցելուի հարցը.

«Ինչպիսի՞ն են ԱՄՆ դոլարի փոխարժեքի կանխատեսումները մինչև տարեվերջ և դրա տատանումները 2010 թ.-ին»:

Հարցին պատասխանում է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը.

«Հայկական դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի հանդեպ ընթացիկ տարվա վերջին շուրջ 380 դրամ կկազմի՝ մեկ դոլարի համար: Այժմ դժվար է որևէ կանխատեսում անել 2010 թ.-ի համար, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանի դրամային իշխանությունները բավականաչափ միջոցներ են ձեռնարկում շուկայում արժույթի փոխարժեքի կայունությունն ապահովելու համար»:


Վալերի Օվսյաննիկով

Վալերի Օվսյաննիկով

«Armbanks» կայքի այցելուի հարցը:

«Որտե՞ղ կարելի է մեկ ամսով արդյունավետ կերպով 2 000 000 դրամ ներդնել»:

Հարցին պատասխանում է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը.

«Հարգելի ավանդատու, կոնկրետ ձեր դեպքում, հաշվի առնելով Հայաստանի բանկային համակարգի կայունությունը, մինչև 2 միլիոն դրամի ժամանակով ազատ միջոցները կարելի է վստահաբար ներդնել մեկ ամիս ժամկետով որպես դեպոզիտ բանկում, որն առաջարկում է առավել բարձր տոկոսադրույք: Ավելին, Հայաստանում մինչև 2 000 000 դրամ բանկային ավանդների փոխհատուցումը երաշխավորված է օրենքով:

Որպես օրինակ` կարող եմ առաջարկել Ձեզ ուշադրություն դարձնել «ՎՏԲ-Էքսպրես» ժամկետային ավանդին, որն ընդունվում է ֆիզիկական անձանց կողմից 15 օրից մինչև 3 ամիս ժամկետով ՎՏԲ-Հայաստան բանկի բոլոր մասնաճյուղերում:

Այլ հարց է, եթե դուք հետագայում հնարավորություն ունենաք և ցանկանաք ավելացնել ավանդի գումարը, երկարացնել ավանդի ժամկետը, փոխել ավանդի տարադրամը կամ ընտրել եկամուտ ստանալու այլ տարբերակ:

Նման հարցերի լուծման համար գրագետ ավանդատուները ղեկավարվում են մի-փոքր այլ չափանիշներով, ինչպիսին են՝ բանկի հուսալիությունը, կարգավիճակը, հեղինակությունն ու ապրանքանիշը, շուկայում, համակարգում նրա ցուցանիշներն ու դիրքերը, խոշոր ֆինանսական խմբերին նրա պատկանելիությունը, միջազգային ֆինանսական և ներդրումային ծրագրերում բանկի մասնակցությունը և այլն:

Ամեն դեպքում ՎՏԲ-Հայաստանի բանկում դուք կարող եք ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն ձեր հուզող ցանկացած հարցի շուրջ, այդ թվում նաև՝ Ձեր նպատակների իրագործման համար առավելի ժամանակակից բանկային ծառայությունների, ապրանքների և գործիքների ընտրության վերաբերյալ:
Շնորհակալություն ուշադրության համար»:



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև