ՀՀ ԿԲ-ն հիշեցնում է միջին շուկայական փոխարժեքի ձևավորման մեխանիզմների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկատվություն է տարածել, որում հիշեցրել է արտարժույթի շուկայում միջին շուկայական փոխարժեքի ձևավորման մասին:

Ըստ տեղեկատվության, միջին շուկայական փոխարժեքը բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվետվություններում ներառված բոլոր գործարքների միջին կշռված փոխարժեքն է:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 14:30–ից մինչև 15:00–ն ՀՀ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները ՀՀ Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվություն արտարժութային շուկայում իրականացրած գործառնությունների վերաբերյալ: Տեղեկատվության համաձայն՝ հաշվետվությունում ներառվում են նախորդ աշխատանքային օրվա 14:30–ից հետո մինչև տվյալ օրվա 14:30–ը ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների, այլ առևտրային բանկերի և ՀՀ արժութային բորսայում իրականացված բոլոր արտարժույթի առք և վաճառքի գործառնությունները:

15:00–ից մինչև 15:30–ը ընկած ժամանակահատվածում ներկայացված հաշվետվություններն ամփոփվում են, և արդյունքում ստացվում է շուկայում ձևավորված միջին փոխարժեքը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img