Արդշինինվեստբանկն ու OFID-ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական Արդշինինվեստբանկի և «The OPEC Fund for International Development (OFID)» զարգացման ֆինանսական գործակալության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ֆինանսավորման ծրագրի իրականացման համար:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկը կտրամադրվի 7 տարի ժամկետով: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը տեղի ունացավ OFID-ի գլխավոր գրասենյակում` Վիեննայում: Պայմանագիրը OFID-ի կողմից ստորագրեց գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինինվեստբանկի կողմից` բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Մեկնաբանելով պայմանագրի ստորագրման կարևորությունը՝ Կարամանուկյանն ասաց. «Սա երկարաժամկետ վարկային գիծ է, որը հնարավորություն կտա նպաստել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների զարգացմանը և կօգնի  նրանց հաղթահարել տնտեսական դժվար իրավիճակի հետևանքները»: Նրա խոսքերով՝ բանկը շարունակաբար զարգացնելու է համագործակցության շրջանակները միջազգային ֆինանսական կառույցների հետ` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու և ՀՀ տնտեսության կայունությանն աջակցելու նպատակով:

Իր հերթին OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը նշեց, որ OFID-ի համար սկզբունքային առաջնահերթություն է համարվում փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակության ցուցաբերումը:

«Մենք տեղեկացված ենք, որ Արդշինինվեստբանկը ակտիվ գործունեություն է ծավալում այս հատվածում, և այդպիսով լավ գործընկեր է հանդիսանում OFID-ի ֆինանսավորման ծրագրերի համար: Մենք համոզված ենք, որ այս վարկային գիծը կօգնի Արդշինինվեստբանկին ընդլայնել ՓՄՁ-ների ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալը և նպաստել երկրի ընդհանուր տնտեսական զարգացմանը», – ասաց OFID-ի գլխավոր տնօրենը:

OFID-ը հիմնադրվել է 1976 թ.-ին նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ-երկրների կողմից OPEC-ի անդամ չհանդիսացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին:

Արդշինինվեստբանկն ունի 55 մասնաճյուղ:

Ռեյտինգային միջազգային Moody’s գործակալությունը բանկին արժանացրել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշի: 2008 թվականին բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img