ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ճանապարհների նորոգման նպատակով

24.03.2010 16:08
ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ճանապարհների նորոգման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ՀԲ-ն նախատեսում է մինչև տարեվերջ Հայաստանին տրամադրել մոտ 35-40 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ճանապարհների վերանորոգման նպատակով, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Վարուդակիսն անդրադարձել է նաև Հայաստանում ճանապարհային շինարարության ոլորտում նոր նախատեսված ծրագրերի հարցին։

Նա նշեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի» կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ ճանապարհահատվածների, ինչպես նաև միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչև Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման և վերանորոգման նպատակով:

ՀԲ ներկայացուցչի խոսքերով, վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010 թվականի հոկտեմբերին:
Վարուդակիսը մանրամասն ներկայացրել է ՀԲ-ի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի ընթացքը: Մասնավորապես նշվել է, որ անցած տարի սկսվել և այս տարի կավարտվի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է 25 մլն ԱՄՆ դոլար, այնուհետեւ ստացել լրացուցիչ` 36,6 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:
Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել ընդհանուր առմամբ 240 կմ ճանապարհահատված` հանրապետության մի շարք համայնքներում:
ՀԲ-ի ներկայացուցչի գնահատմամբ, ծրագիրը բավականին արդյունավետ է, քանի որ այն գյուղական համայնքի ճանապարհը կապում է հարակից գլխավոր մայրուղիների հետ, ինչպես նաև համայնքների բնակչությանն ապահովում լրացուցիչ աշխատատեղերով:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն իր հերթին նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կենսական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում» ծրագիրը կարևոր նշանակություն ունի երկրի զարգացման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման համար։
Վարդանյանը կարևորել է Համաշխարհային բանկի և Զարգացման ասիական բանկի ծրագրերի համակարգված աշխատանքը ճանապարհային շինարարության ոլորտում։
Նախարարի խոսքերով, իրականացվող ծրագրերը պետք է լրացնեն միմյանց, որպեսզի կատարած աշխատանքն արդյունավետ լինի։
Հայաստանի հետ 1993 թվականից սկսած համագործակցության ընթացքում Համաշխարհային բանկը տրամադրել է ընդհանուր առմամբ 1,318 մլրդ դոլարի վարկեր՝ շուրջ 70 ծրագրերով, որոնցից 52-ն արդեն ավարտված է, իսկ 18-ն՝ իրականացման փուլում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև