Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

25.03.2010 17:26
Ամերիաբանկը հաստատել է իր համապատասխանությունը ISO 9001:2008 չափանիշին

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Բանկի տարածած տեղեկատվության համաձայն` մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին: TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել Բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ և վերահաստատվել է TUV RHEINLAND GROUP-ի կողմից Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

«Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես, ավարտին է հասցվել Բանկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացը, որին զուգահեռ իրականացվել են գործող գործընթացների շուրջ 100-ից ավել բարելավումներ:

Միաժամանակ բարելավվել է հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, ներդրվել է հավասարակշռված ցուցանիշների համակարգ, որի ներքո մշակվել և սահմանվել են Բանկի ռազմավարությունից բխող ստորաբաժանումների և աշխատակցների խնդիրները և նպատակները, ինչպես նաև դրանց իրականացման արդյունավետության չափման ցուցանիշները /KPI/, որոնք հնարավորություն են ընձեռում գնահատելու յուրաքանչյուր ստորաբաժանման և յուրաքանչյուր աշխատակցի գործունեությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև