Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ին ավելացել են 7,4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետբյուջեի ծախսերը 2010 թ.-ի հունվար-փետրվարին կազմել են 106,2 միլիարդ դրամ՝ ավելանալով 7.4 տոկոսով կամ 7,3 միլիարդ դրամով՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, պետբյուջեի ծախսերը նշված ժամանակահատվածում ապահովել են եռամսյակային ծրագրի 57,5 տոկոսը:

Տրամադրված տվյալների համաձայն՝ 98.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ընթացիկ ծախսերից 8.6 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 535.2 մլն դրամ կազմել են պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Ընդ որում ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.8 մլրդ դրամ:

Աղբյուրը նաև նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում 4.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, մասնավորապես՝ ավելի քան 4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 856,2 մլն դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Բացի այդ, պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 38.8%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 63.9%-ը:

2009 թ.-ի բյուջեի մասին օրենքն ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 2008 թ.-ի նոյեմբերի 27-ին: Բյուջեի եկամտային մասը կազմում է 905 միլիարդ դրամ, ծախսային մասը՝ 945 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 40 միլիարդ դրամ: (1 դոլարը 394, 62 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img