ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանին 73, 6 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամն ավարտել է Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երրորդ զեկույցը և որոշում է ընդունել անհապաղ տրամադրել 485 միլիոն SDR (շուրջ 73,6 միլիոն դոլար), նշում է ԱՄՀ-ի պաշտոնական կայքը:

Այսպիսով, վճարումների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 350,4 միլիոն SDR (շուրջ 532,2 միլիոն դոլար):

«Հայաստանի կողմից Stand-By Arrangement համաձայնագրի իրականացումը դրական է, թվում է, թե տնտեսական ռեցեսիան նահանջում է՝ աջակցություն ստանալով դրամական և ֆիսկալ քաղաքականության կողմից: Մարտահրավերները դեռ առկա են, անհրաժեշտ է նպաստել փխրուն վերականգնմանը, հաղթահարել արտաքին խոցելիությունը, և կարճ ժամկետներում հասնել հստակ ֆիսկալ համալիր ծրագրի», – ասել է ԱՄՀ-ի տնօրեն-կառավարչի տեղակալ Մուրիլո Պորտուգալը (Murillo Portugal):

«Ֆիսկալ քաղաքականության նպատակն է շարունակել վերականգնմանն ուղղված աջակցությունը՝ 2010 թ.-ին աստիճանաբար սկսելով ֆիսկալ համախմբումը: Սոցիալական ծախսերը պաշտպանված կլինեն: Իշխանությունները հակված են առաջընթաց գրանցել հարկային քաղաքականության և վարչարարության, ինչպես նաև պետական կարիքների համար նախատեսված ծախսերի և պարտքերի վերահսկման  ոլորտներում բարեփոխումների իրագործման հարցում», – ասել է Պորտուգալը:

Պահուստային միջոցների մասին 28-ամսյա Stand-By-համաձայնագիրը (Stand-By Arrangement) հաստատվել է 2009 թ.-ի մարտի 6-ին: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել Հայաստանին արտաքին ցնցումներին ադապտացվելու գործում, վստահություն ապահովել արտարժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ, պաշտպանել հասարակության անապահով խավերը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img