ԶԱԲ-ը 40 միլիոն դոլար վարկ է տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Զարգացման ասիական բանկը 40 միլիոն դոլար վարկ է տրամադրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի կառուցման համար:

Ինչպես նշվում է ԶԱԲ-ի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ, վարկային միջոցներով հնարավոր է կառուցել 173 միլիոն դոլար արժողությամբ երկհարկանի համալիրը՝ թույլ տալով օդանավակայանին ավելացնել չվերթերի հաճախականությունը, ուղևորների ընդունման և նրանց սպասարկման հնարավորությունները:

«Տարբեր նախագծերի իրագործման համար նախատեսված կոմերցիոն աջակցությունը դադարեցվել է ճգնաժամի պատճառով, ինչի կապակցությամբ վարկը չափազանց կարևոր նշանակություն ունի՝ Հայաստանի արտաքին ֆինանսական աջակցության իրագործման շրջանակներում: Մենք հուսով ենք, որ այս վարկը կբարձրացնի Հայաստանի ներդրումային բիզնես գրավչությունը», – ասել է ԶԱԲ-ի մասնավոր հատվածի հետ գործունեության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էրկքուայգան (Philip Erquiaga):

2012 թ.-ին նոր համալիրը շահագործման հանձնելուց հետո ծրագրվում է, որ օդանավակայանն ի վիճակի կլինի ընդունել տարեկան ավելի քան 3,2 միլիոն ուղևոր՝ ներկայիս 1,8-2 միլիոն ուղևորի փոխարեն:

Հայաստանն ունի գրեթե 7 միլիոնանոց սփյուռք, որն ամուր սոցիալական և տնտեսական կապեր ունի հայրենիքի հետ, և նոր համալիրի կառուցումը թույլ կտա բարելավել օդային հաղորդակցությունը:

«Դեպի ծով ելք չունեցող երկրի համար լավ ենթակառուցվածքներն ու քաղաքացիական ավիացիան շատ կարևոր են ապրանքների արագ մատակարարման և ծառայությունների տրամադրման տեսակետից: Ավելի արագ տրանսպորտը ազդակ կհաղորդի տնտեսության զարգացմանն ու կավելացնի տուրիստական այցելությունների ծավալները», – ասել է ԶԱԲ-ի մասնավոր հատվածի հետ գործունեության դեպարտամենտի ներդրումների գծով ավագ մասնագետ Շանտանու Չակրաբորտին (Shantanu Chakraborty):

Հայաստանն ունի սահմանափակ ճանապարհային ենթակառուցվածքներ և ճանապարհային համակարգի զարգացման գործում թարմ ներդրումների իրագործման կարիք ունի: Բացի այս վարկից, ԶԱԲ-ը Հայաստանին արդեն տրամադրել է 550 միլիոն դոլար՝ երկրի ճանապարհային ենթակառուցվածքի վերականգնմանն ուղղված տեխնիկական աջակցության համար:

Օդանավակայանի նոր համալիրի ընդհանուր մակերեսը կկազմի 34 հազար քառ. մետր, որտեղ կիրականացվի ուղևորների գրանցումը, կտեղակայվեն խանութներ ու ռեստորաններ, ինչպես նաև ժամանման նոր մեծ դահլիճը՝ դիմավորողների համար հատկացված մասով: Նոր շենքի տարածքում կլինի նաև 20 հազար քառ. մետր մակերեսով և մինչև 600 ավտոմեքենա տեղավորելու հնարավորությամբ երկհարկանի կայանատեղին, որի տանիքին կանաչ խոտածածկույթ կլինի:

2004-2007 թ.-ին կառուցված թռիչքների և ժամանումների սրահի կառուցման նախորդ փուլին ուղղվել է 84 միլիոն դոլարի ներդրում:

«Հայաստան միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը 2001 թ.-ին՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն:

Ընկերության սեփականատերն է American International Airports արգենտինական ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img