Հայաստանում կանխիկ դրամի ծավալը 2010թ. առաջին եռամսյակում կրճատվել է 45 մլրդ-ով. ԿԲ նախկին նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կանխիկ դրամի ծավալը 2010թ. առաջին երեք ամիսների ընթացում կրճատվել է 45 միլիարդով, երեքշաբթի լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«2008թ. վերջին կանխիկ դրամի ծավալը կազմում էր 344 մլրդ. 2009թ. դեկտեմբերին՝ 325 մլրդ., իսկ 2010թ. մարտին կանխիկ դրամի ծավալը կազմել է 274 մլրդ.»,- ասաց Ասատրյանը՝ նշելով, որ դրամային բազան երկրում շարունակում է նվազել 2008թ. դեկտեմբերից:

Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսությունում նկատվում է լայնածավալ դոլարացման գործընթաց։ Ասատրյանը ներկայացրեց պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝ 2009 թվականին ռեզիդենտների արտարժութային վարկային ավանդները 38-ից աճել են մինչև 51 տոկոսի, իսկ նույն ժամանակահատվածում դրամային ավանդների ծավալը 25-ից աճել է մինչև 46 տոկոս։

Նա նշեց, որ ազգային արժույթի պահանջարկի կրճատման պատճառներից մեկը իշխանությունների իրականացրած քաղաքականությունն է, մասնավորապես, Կենտրոնական բանկի պարբերաբար իրականացվող արտարժութային ինտերվենցիաները։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img