Տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2008 թ.-ի համեմատ՝ Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների հոսքը 2009 թ.-ին կրճատվել է 25,6 տոկոսով՝ հասնելով 935,5 միլիոն դոլարի (առանց հաշվի առնելով պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի կողմից ստացված վարկերը):

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Միաժամանակ նշված ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 732,1 միլիոն դոլար, ինչը 26,9 տոկոսով պակաս է 2008 թ.-ի ցուցանիշից:

Այսպիսով, Հայաստանի իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների հոսքի ընդհանուր կառույցում հաշվետու ժամանակահատվածում 78,3 տոկոսն ուղղակի ներդրումներն են՝ 2008 թ.-ի 79,6 տոկոսի համեմատ:

Ինչպես նշվում է ՀՀ Հ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության մեջ, ճյուղային կտրվածքով 2009թ.-ին ներդրումների ընդհանուր ծավալի 31,71 տոկոսը (296,6 միլիոն դրամ) կամ ուղղակի ներդրումների 34,61 տոկոսը (253,4 միլիոն դրամ) ուղղվել են կապի ոլորտ, ընդհանուր ծավալի 27,08 տոկոսը կամ ուղղակի ներդրումների 20,67 տոկոսը՝ էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի և գոլորշու արտադրությանն ու բաշխմանը: Բացի այդ, ներդրումների ընդհանուր ծավալի 19,86 տոկոսը կամ ուղղակի ներդրումների 20,32 տոկոսը ուղղվել են վերգետնյա տրանսպորտի ոլորտ:

2009 թ.-ին Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրողներն են Ռուսաստանը (502,9 միլիոն դոլար), Ֆրանսիան (197,4 միլիոն դոլար), Արգենտինան (50,7 միլիոն դոլար): Այս երկրներին բաժին է հասել երկիր ստացված բոլոր ներդրումների համապատասխանաբար 53,7%-ը, 21,10%-ը և 5,42%-ը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img