2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը

01.04.2010 12:34
2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Ամերիաբանկի զարգացումների գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Ըստ նրա, այս տարվա ընթացքում դրամը կարժեզրկվի, սակայն դրա տատանումները բավականին սահուն կլինեն։

Մարտի 1–18-ը հայկական արժույթը հետևողականորեն արժեզրկվում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ 19,82 կետով (384,54–ից հասնելով 404,36 դրամի)։ Ընդ որում արժեզրկման գագաթնակետը գրանցվեց մարտի 18-ին, երբ փոխարժեքը հաստատվեց 404,36 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ Մարտի 31-ի տվյալներով մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 400,50 դրամ։

«Կենտրոնական բանկի գործունեության, ինչպես նաև բանկերի գործողությունների, արտահանման աճի շնորհիվ, արժեզրկումը բավականին կանխատեսված և հարթ կլինի։ Չեն լինի քննադատություններ, և մենք կխուսափենք անցած տարվա պատմության կրկնությունից»,- ասել է նա։

Երբ 2009թ.-ի մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց լողացող փոխարժեքի քաղաքականության անցնելու մասին, մարտի 2-ի համեմատ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազեց 66,36 կետով և կազմեց 372,11 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։

Ջրբաշյանն իր խոսքում հույս հայտնեց, որ Կենտրոնական բանկին կհաջողվի իրականացնել փոխարժեքի կրիտիկական փոփոխությունների հարթեցման իր քաղաքականությունը ՝ փոխարժեքին հնարավորություն տալով զարգանալու այն դինամիկայով, որը ենթադրում են օբյեկտիվ գործոնները։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև