Հայաստանը 2010թ. ԱՄՀ-ից շուրջ $150 մլն կստանա

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2010 թվականին ԱՄՀ-ից շուրջ 150 մլն դոլար կստանա, հինգշաբթի կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Մենք 2010 թվականին կստանանք նախատեսված ֆինանսական աջակցությունն ԱՄՀ-ից, որը կազմում է մոտ 150 մլն դոլար։ Միաժամանակ տվյալ ֆինանսավորումը կանաչ լույս կվառի Հայաստանում այլ միջազգային ծրարգերի իրագործման համար»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ վերջերս ԱՄՀ-ն հաստատել է Հայաստանի կառավարության հաշվետվությունը համագործակցության վերաբերյալ։

Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 29-ին ավարտել է Stand-By Arrangement (SBA) ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երրորդ զեկույցը և որոշում է ընդունել անհապաղ տրամադրել 485 միլիոն SDR (շուրջ 73,6 միլիոն դոլար): Այսպիսով, վճարումների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 350,4 միլիոն SDR (շուրջ 532,2 միլիոն դոլար):
ԱՄՀ գործադիր խորհուրդը 2009թ. հունիսին որոշում է ընդունել ավելացնել Հայաստանի ֆինանսական աջակցությունը՝ հասցնելով այն մինչև 823 միլիոն դոլարի (533, 6 միլիոն SDR) կամ Հայաստանի 580 տոկոս քվոտայի:

Վերը նշված միջոցները տրամադրվում են հանրապետությանը 5 տարի ժամկետով՝ 3 տարի և 3 ամիս արտոնյալ ժամանակաշրջանով՝ SDR դրույքով, որն այս պահին կազմում է շուրջ 1,5 տոկոս: Միաժամանակ այդ միջոցների մոտ 150 մլն-ը կմարվեն SDR դրույքաչափով, հաջորդ 150 մլն դոլարը՝ 1% + SDR դրույքաչափով, իսկ մյուս հաջորդող միջոցները՝ 2% + SDR դրույքաչափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img