Երիտասարդ ընտանիքները 100 միլիոն դրամ կստանան բնակարան գնելու համար

06.04.2010 14:22
Երիտասարդ ընտանիքները 100 միլիոն դրամ կստանան բնակարան գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նորաստեղծ ընտանիքները, «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» կառավարության ծրագրով, 2010 թ.-ի ապրիլին 100 միլիոն դրամ կստանան, տեղեկացրել է «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Մարտի վերջին ծրագրով արդեն հատկացվել է 31 միլիոն դրամի վարկ: Ակնկալվում է, որ ևս 100 միլիոն կտրվի ապրիլի ընթացքում: Ելնելով ծրագրի իրագործման առաջին ամսվա արդյունքներից՝ կարծում եմ, որ ծրագրին մասնակցելու պահանջարկը բավականին շատ կլինի», - «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Եդիգարյանը:

Ինչպես հիշեցրեց Եդիգարյանը, «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» կառավարության ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» նորաստեղծ ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով: ՈւՎԿ-ի տնօրենի տվյալներով, այժմ արդեն համագործակցության պայմանագրեր են կնքվել հինգ բանկի («Հայբիզնեսբանկ», «Արարատբանկ», «Հայէկոնոմբանկ», ՎՏԲ-Հայաստան բանկ և Ինեկոբանկ) և երեք վարկային կազմակերպության (Հիփոթեքային առաջին ընկերություն, Վաշինգտոն քափիթլ և Էքսպրես կրեդիտ) հետ: Մոտ ժամանակներում նմանատիպ պայմանագրեր կնքվեն ևս երկու կազմակերպության հետ:

Ինչպես տեղեկացրեց Եդիգարյանը, «Բնակար երիտասարդներին» ՈւՎԿ-ի կանոնադիր կապիտալը կազմում է 3 միլիարդ դրամ: ՈՒՎԿ-ի հաշվարկներով, ծրագրի շահառուների թիվը կկազմի 300-500 ընտանիք: Վարկերը ընտանիքներին կտրվեն տարեկան 10,5 տոկոսից ոչ ավել տոկոսադրույքով, որից 2 տոկոսը կսուբսիդավորվի Հայաստանի կառավարության կողմից: Տնօրենի խոսքերով, դա նշանակում է, որ երիտասարդ ընտանիքի համար վարկի արժեքը չի գերազանցի տարեկան 8,5 տոկոսը: Վարկերը տրամադրվում են ավելի քան 10 տարի ժամկետով:

«Ծրագիրը բաց է բոլոր ընտանիքների համար, ովքեր համապատասխանում են նրա պահանջներին: Մասնավորապես, երիտասարդ ընտանիք է համարվում այն ընտանիք, որի ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60 տարին և ամուսիններից ոչ ոք 35 տարեկանից բարձր չէ: Երիտասարդ ընտանիք է համարվում է այն ընտանիքը, որի միակ ծնողի տարիքը չի գերազանցում 30-ը: Ծրագրով սահմանված վարկի առավելագույն չափը կազմում է 11,2 միլիոն դրամ», - տեղեկացրեց նա:

Միաժամանակ Եդիգարյանը պարզաբանեց, որ ընտանիքի եկամուտը պետք է բավարար լինի վարկի սպասարկման համար և կախված լինի վարկի գումարից և ժամկետից (օրինակ՝ 15 տարի ժամկետով 5 միլիոն դրամի վարկ ստանալու համար ամուսինների ամսական եկամուտը պետք է կազմի շուրջ 180 հազար դրամ, իսկ 11 միլիոն դրամի վարկ ստանալու համար՝ շուրջ 370 հազար դրամ): Եթե ընտանիքի եկամուտը չի բավարարում, որպես համափոխառու կարող է հանդես գալ բարեկամներից մեկը:

««Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ի դերը վարկ տրամադրող կազմակերպություններին էժան միջոցներ տրամադրելն է՝ երիտասարդ ընտանիքների շրջանում հետագա բաշխման համար: Ծրագրի շահառուները պետք է դիմեն բանկերին, անցնեն նախնական որակավորում և սահմանվող չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կստանան շուկայականից ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր, ինչից հետո ՈւՎԿ-ն կվերաֆինանսավորի վարկերը», - նշեց նա:

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ին նիստին հաստատել է 3 միլիարդ դրամ արժողությամբ «Մատչելի բնակարան նորաստեղծ ընտանիքներին» ծրագիրը: Ծրագրով սահմանված վարկի առավելագույն չափը կազմում է 16 միլիոն դրամ: «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ-ն, որը զբաղվելու է ծրագրի իրագործմամբ, գրանցվել և արտոնագիր է ստացել ՀՀ ԿԲ-ի Խորհրդի 2010 թ.-ի փետրվարի 16-ի որոշմամբ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև