ՀՀ-ում խաղային գործի կարգավորման հայեցակարգն ուղղված է վերահսկման համակարգի բարելավմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում խաղային գործի բնագավառի կարգավորման հայեցակարգն ուղղված է կարգավորող դաշտի ընդհանուր վերահսկողության համակարգի բարելավմանը՝ միջազգային փորձի ուսումնասիրման միջոցով, ասաց ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

«Հիմնականում տվյալ հայեցակարգը ելնում է փողի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հիմնական սկզբունքներից»,- ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Ընթացիկ տարվա ապրիլի 1-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց «ՀՀ-ում խաղային գործի բնագավառի կարգավորման և վերահսկողության մասին» հայեցակարգը և համապատասխան գործողությունների ծրագրերը։

Ըստ Արամյանի՝ հայեցակարգի մշակման ժամանակ տվյալ դաշտում գոյություն ունեցող կարգավորման, արտոնագրման գործող պահանջների, հաշվետվությունների տրամադրման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության հետազոտություն և համեմատություն իրականացվեց։

Արամյանը նշեց, որ այն ուղությունների շարքում, որոնք իրականացվելու են հայեցակարգի շրջանակներում՝ միջազգային փորձի հիման վրա, պահանջների պարտադիր խստացումն է խաղատների հիմնադիրների և այն անձանց նկատմամբ, որոնք պետք է զբաղվեն խաղային գործով:

«Համաշխարհային փորձը վկայում է, որ այդ անձանց նկատմամբ ներդրված են արտոնագրման դաժան վերահսկման պայմաններ, մասնավորապես, եթե խոսքը ֆիզիկական անձի մասին է, ապա նա չպետք է ունենա դատվածություն, սնանկացման նախադեպ կամ իր գործունեությամբ որևէ այլ կազմակերպության սնանկացման օժանդակություն»,- ասաց նա։

Այդ կապակցությամբ փոխնախարարը պարզաբանեց, որ գաղափարախոսությունն այն է, որ ֆինանսների հետ որևէ առնչություն ունեցող ոլորտներում խաղային գործի հիմնադիրների և կազմակերպիչների նկատմամբ բավականին խիստ օրենքներ են հաստատվում։
Ինչպես նշեց Արամյանը, երկրորդ ուղղությունը, որը հեռանկարում կբարելավվի, դա հաշվետվությունն է։

«Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի տեսակետից կարևոր է, որ այդ ոլորտում հաշվետվությունը բարելավվի, ինչպես նաև նոր պահանջներ հաստատվեն հաշվետվությունների ձևավորման գծով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեռանկարում նախատեսվում է հաշվետվության ամբողջ համակարգի անցումը էլեկտրոնային ձևաչափի։

Ներկայումս Հայաստանում գործում է մոտ 11 արտոնագրված խաղատուն և 103 շահումով խաղեր իրականացնող կազմակերպություններ։ Նրանց կողմից պետբյուջե վճարվող հարկերի ընդհանուրը ծավալը տարեկան կազմում է մոտ 4 մլրդ դրամ։
2013թ.-ից Հայաստանում կներդրվի խաղատներից գանձվող միասնական մաքսատուրք՝ տարեկան 1,2 մլրդ դրամի չափով, որը կնվազի կախված գոտուց՝ մինչև 400 մլն դրամ։ ($1 – 402,11 դրամ). -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img