Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման միտումները դրական են. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիփոթեքային շուկայի զարգացման միտումները դրական են, կարծում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» (ԱՀԸ) ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Մհեր Եդիգարյանը:

«Այժմ հիփոթեքային շուկայի զարգացման միտումները դրական են, սակայն չի կարելի ասել, որ ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ամբողջությամբ հաղթահարվել են: Ճգնաժամի հաղթահարումն առանձին վերցրած ոլորտում, ինչպես հիփոթեքային վարկավորումն է, մեծամասամբ կապված է ընդհանուր տնտեսական զարգացումների հետ», – ասաց նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Նա հիշեցրեց, որ ԱՀԸ-ն իր գործունեությունը սկսել է հիփոթեքային վարկերի պահանջարկի և առաջարկի զգալի նվազման ժամանակահատվածում, ինչը պայմանավորված էր անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի անորոշությամբ:

Ինչպես կարծում է ընկերության ղեկավարը, ԱՀԸ-ի շուկա դուրս գալը թույլ տվեց որոշակի աստիճանով կարգավորել իրավիճակը:

«Վարկատու կազմակերպություններին առաջարկելով երկարաժամկետ և համեմատաբար էժան միջոցներ՝ հնարավոր դարձավ բավականին սեղմ ժամկետներում կայունացնել և ակտիվացնել հիփոթեքային վարկավորումը», – նշեց նա:

Եդիգարյանի խոսքերով՝ այժմ Ազգային հիփոթեքային ընկերությունը համագործակցում է 12 բանկերի և երեք վարկային կազմակերպությունների հետ, և մոտ ժամանակներս ԱՀԸ-ի գործընկերների ցանկը կընդլայնվի: Ընկերության կանոնադրական կապիտալը 5 միլիարդ դրամ է, որը, ինչպես հավելեց Եդիգարյանը, կարող է 2010 թ.-ին ավելանալ:

«Հայաստանի կառավարության որոշմամբ՝ հիփոթեքային շուկայի զարգացման համար 2009 թ.-ին տրամադրվել է 12 միլիարդ դրամ: Այդ միջոցների նպատակային իրացումն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության միջոցով բնակչությանը տրամադրված հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման միջոցով», – նշեց ԱՀԸ տնօրենը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img