Արժութային դիրքի նորմատիվի խստացումը չի ազդի HSBC Հայաստան բանկի ավանդների քաղաքականության վրա

07.04.2010 12:49
Արժութային դիրքի նորմատիվի խստացումը չի ազդի HSBC Հայաստան բանկի ավանդների քաղաքականության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ի կողմից արժութային դիրքի նորմատիվային պահանջների խստացումը որևէ կերպ չի ազդի HSBC Հայաստան բանկի՝ ավանդների ներգրավման քաղաքականության վրա: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը ասաց « HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը (Astrid Klifford):

Նրա խոսքերով՝ Կենտրոնական բանկն իր դրամավարկային քաղաքականության շրջանակներում փոխել է ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորման պայմանները՝ մեծամասամբ հայկական տնտեսության դոլարացման մակարդակի նվազեցման նպատակով:

«Պարտադիր պահուստավորման պայմանների փոփոխությունը կհանգենցի բանկերի կողմից ներգրաված արտարժույթով ավանդների ծախսերի ավելացմանը, այդ պատճառով մենք ակնկալում ենք, որ արտարժույթով ավանդների տոկոսադրույքները կսկսեն աստիճանաբար կրճատվել, և դրամային ու արտարժութային դեպոզիտների տոկոսադրույքների տարբերությունը կավելանա», - կարծում է Քլիֆորդը:

Հայաստանում պարտադիր պահուստավորման նորմն այսօրվա դրությամբ արժութային ավանդների համար կազմում է 12 տոկոս, իսկ դրամային ավանդների համար՝ 8 տոկոս, այսինքն ԿԲ-ն պահուստավորում է ներգրավված արժութային միջոցների 12 տոկոսը, դրամային միջոցների 8 տոկոսը:

Կենտրոնական բանկի կողմից նախատեսված փոփոխությունը նախատեսում է, որ սկսած ընթացիկ տարվա ապրիլի 14-ից պահուստավորված 12 տոկոս արժութային միջոցների 25 տոկոսը՝ այսինքն 3 տոկոսը, կպահուստավորվի ազգային արժույթով:

Բացի այդ բանկը պետք է սեփական կապիտալով ապահովի արտարժույթով տրամադրված վարկի 18 տոկոսը (նախկին 12 տոկոսի փոխարեն):

Միաժամանակ ԿԲ-ի որոշմամբ՝ 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը պետք է սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7% սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7% սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև