Ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի աշխատանքը կախված է բնակչության վստահության մակարդակից

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական օմբուդսմենի գրասենյակի հաջողության և առավել արդյունավետ զարգացման գրավականը պետք է դառնա բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և վստահության ձեռք բերումը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Ֆրանսիայի ապահովագրական օմբուդսմեն Ֆրենսիս Ֆրիզոնը (Francis Frizon)։

«Հաճախորդներն ու ֆիզիկական անձինք կարևոր են, բայց ավելի կարևոր են ֆինանսական կազմակերպությունները։ Եթե նրանք չվստահեն, դժվար թե կառույցը կարողանա ձևավորվել»,- հինգշաբթի ասաց նա «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն՝ ուղղված հասարակության վստահության ամրապնդմանն ու ֆինանսական միջնորդության մեծացմանը» համաժողողի ընթացքում։

Միաժամանակ Ֆրիզոնը նշեց, որ տպավորված է Հայաստանի ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակի երիտասարդ թիմի աշխատանքով և նրանով, որ նրան հաջողվեց «այդքան կարճ ժամանակահատվածում լուծել 400 բողոք»։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենի ծառայության կորպորատիվ տնօրեն, գլխավոր օմբուդսմեն Դևիդ Թոմասը (David Thomas) կարևորել է ֆինանսական պաշտպանի ինստիտուտի առկայությունը ֆինանսական համակարգին վստահություն ներշնչելու համար։

Առաջնահերթ խնդիրների թվում Թոմասն ընդգծեց ֆինանսական օմբուդսմենի անկախությունը։

«Բացի այդ կարևոր է, որպեսզի օմբուդսմենը հասանելի լինի, և, ամենակարևորը, որպեսզի մարդիկ չվախենան նրան դիմել»,- ասաց նա։
ԱՊՀ երկրների շրջանում առաջին՝ Ֆինանսական համակարգի օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքի համաձայն: Ֆինանսական օմբուդսմենի ծառայությունները տրամադրվում են անվճար, ինչը երկրի քաղաքացիներին ազատում է սեփական փաստաբանին և դատական ծախսերը վճարելու անհրաժեշտությունից, որոնք անխուսափելի կլինեին վեճը լուծելու համար դատական ատյաններ դիմելու դեպքում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img