NASDAQ OMX Արմենիայում մարտին ԱՄՆ դոլարով գործարքներն աճել են 109,4%

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում 2010 թ.-ի մարտին ԱՄՆ դոլարով արժութային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 104,4 միլիոն դոլար, իսկ դրամային արտահայտմամբ՝ 41,3 միլիարդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփիչ տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ այդ ցուցանիշը 2010 թ.-ի փետրվարի ցուցանիշի համեմատ ավելացել է 109,4 տոկոսով, այսինքն՝ 54,6 միլիոն դոլարով կամ 22,3 միլիարդ դրամով: Միաժամանակ 2010 թ.-ի մարտին, փետրվարի համեմատ, գործարքների ընդհանուր թիվն ավելացել է 485-ով՝ ամսվա արդյունքում կազմելով 864 գործարք:

Այս տարվա մարտին NASDAQ OMX Արմենիա բորսայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է մարտի 18-ին՝ 20,8 միլիոն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ մարտի 26-ին՝ 200 հազար դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Արժույթի առքուվաճառքի աճուրդի կազմակերպման արտոնագիրը տրամադրվել է NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ ԿԲ-ի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում գործարքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թ.-ի նոյեմբերի 15-ին:

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով 2010 թ.-ի մարտի արդյունքներով կազմել է մեկ դոլարի դիմաց 396 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img