Mon, 15 December
6.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

Արմսվիսբանկը կֆինանսավորի առևտուրը տարեկան 8-10 տոկոսադրույքով

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն ՎԶԵԲ-ի (Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ) հետ համագործակցության շրջանակներում տրամադրում է առևտրի ֆինանսավորման գործիքներ 8-10% տարեկան տոկոսադրույքով:

2010 թվականի հունվարի 27-ին Արմսվիսբանկը երկու պայմանագիր է ստորագրել ՎԶԵԲ-ի հետ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար 5 մլն դոլարի վարկերի ստացման և 3 մլն դոլար՝ առևտրի վարկավորման համար։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 2004 թվականի նոյեմբերի 22-ին 100-տոկոսանոց շվեյցարական կապիտալով, իսկ 2005 թվականի փետրվարի 25-ին ստացել է ՀՀ ԿԲ №84 լիցենզիա բանկային գործունեության իրականացման նպատակով։

Բանկի ակվիտները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 29,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 21,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,1 մլրդ դրամ՝ 7 մլրդ կանոնադրական կապիտալի դեպքում, վարկային ներդրումները՝ 10,4 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 8,6 մլրդ դրամ, ընդ որում զուտ շահույթը 2009 թվականի արդյունքներով կազմել է 553,2 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ

Կառավարությունն ավելի քան 3,2 մլրդ դրամ է հատկացրել կենսաթոշակառուների և նպաստառուների հետվճարի ծրագրի շրջանակում

Նշված գումարը կուղղվի 2025թ․–ի հոկտեմբեր–դեկտեմբերի հետվճարի վճարմանը

ՀՀ–ում կներդրվի անկանխիկ առևտրի հետվճարի համակարգ

Ցանկացած քաղաքացի առևտրի անկանխիկ վճարումներից 2 տոկոս հետվճար է ստանալու նույն քարտին՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img