ԱՄՀ-ն Հայաստանում արժույթի փոխարժեքի տատանում է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարելի է արժույթի փոխարժեքի տատանում կանխատեսել, ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան (Guillermo Tolosa):

«Հայաստանը հետևում է լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացմանը, և դրանք այն զարգացումներն են, որոնց երկրի բնակչությունը պետք է սովորի այդ քաղաքականության պայմաններում», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տոլոսան:

Միաժամանակ նա ընդգծեց, որ տնտեսագետների համար դժվար է փոխարժեքի հետագա տատանումների հետ կապված կանխատեսումներ անել, քանի որ դա կախված է մի շարք գործոնների ազդեցությունից:

2010 թ.-ի մարտի 1-18-ը հայկական դրամն աստիճանաբար արժեզրկվել է 19,82 կետով՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 384,54 դրամից հասնելով 404,36 դրամի: Միաժամանակ արժեզրկման գագաթնակետը եղել է մարտի 18-ին, երբ 1 դոլարի դիմաց փոխարժեքը հաստատվել է 404,36 դրամի սահմանակետում: Այսօրվա դրությամբ փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 399,45 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img