ՀՀ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը թույլատրել է «Ամերիաբանկի» սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից «Կասկադ բանկի» ձեռքբերման գործարքը:

Ինչպես նշվում է «ԱՌԿԱ» գործակալությանը ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից տրամադրած հաղորդագրությունում, հանձնաժողովը որոշումը կայացրել է` հիմք ընդունելով «Ամերիաբանկի», դրա սեփականատեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ՍՊԸ-ի և «Կասկադ բանկի» կողմից ներկայացված համակենտրոնացման մասին դիմում-հայտարարագիրը:

Հաղորդագրության համաձայն, «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդ» Կիպրոսի Հանրապետության սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմելով Հանձնաժողով հայտնել է, որ «Կասկադ բանկի» բաժնետոմսերը ձեռք են բերվելու «Ամերիաբանկի» ավելի քան 99,99 % բաժնետեր «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» կողմից (վերջին երկուսը անձանց խումբ են հանդիսանում):

«Դիմումներով Հանձնաժողով է ներկայացվել համակենտրոնացման հայտարարագիրը: Վերոնշյալ գործարքով նախատեսվում է անձանց խմբի կողմից «Կասկադ բանկի» բաժնետոմսերի 100 %-ի ձեռքբերում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամերիաբանկի և Կասկադ Բանկի բաժնետերերն ի դեմս «Թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդի» և «Կասկադ Կապիտալ Հոլդինգսի» մարտի 31-ին միաձուլման համաձայնագիր են ստորագրել Հայաստանի ֆինանսական հատվածի աջակցության և երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման կայուն ֆինանսական պլատֆորմի ստեղծման նպատակով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img